երեկ չէ առաջին օրը, երբ շատ անհարմար ժամի քաղաքի փողոցները փակել էին, թեթև դիսկոմֆորտ ես էլ զգացի: միգուցե իսկականից օրն ու ժամը լավ չէին ընտրել, որոշ հատվածներ իսկականից կաթվածահար էին:
բայց նույն երեկ չէ առաջին օրը ու էսօր, երբ օդը սկսեցին դղդրացնել փորձ անող օդանավերն ու ուղղաթիռները, առաջին զգացողությունս տհաճ պանիկան էր՝ բա որ հանկարծ էնպես ստացվի, որ էսպես թռնելուց լինեն ոչ մերոնք... Աստված չանի: Աստված չանի:
ու հետո դրան հաջորդում է էն երջանիկ գիտակցությունը, որ մերոնք են էդ թչնի ու մորեխների երամներ հիշեցնող ու օդը ցնցող հսկաները:
ու անխոցելի լինեք: խոցեք՝ ինչ արժանի է խոցվելու ու դուք ինքներդ անխոցելի լինեք:
մեր երկրի դիրքն ու մեզ թելադրվող իրականությունը մեզ լրիվ թույլ են տալիս ուրախանալ ու հպարտանալ մեր զորքի ունեցած ամեն միավոր ավերիչ զենքով:
էհ, ի՞նչ արած: ուրախանանք: