Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 1

$
0
0

իսկ էս ամենի ամենատխուր պահն էն է, որ վերջնականապես պարզ դարձավ, որ ապրիլի պատերազմը սրանց համար 0 արժեք ուներ: իրենք դրանից արել էին 0 հետևություններ: ու իրենք մտադիր էին շարունակել առաջվա նման:
որ՛տև պատերազմ ու պատերազմի դառնության աստիճանի պատճառ-հետևանքները մենակ հո՞ ռազմական ոլորտը չէին, որ մեկ-երկու բարձրաստիճան սպա հանել-դատելով ձեռքները թափ տվեցին:

ու սրանց վրա ազդեց միմիայն իրենց վրա պահած զենքը: ՊՊԾ-ի գրավմամբ:

ու սա է ամենաահավորը:

որ իրենք զինվորների մահն իրենց վրա չվերցրին, քանի որ իրենց երեխեքն առաջնագծում չէին լինելու: զինվորների աղքատությունն իրենց վրա չվերցրին, քանի որ իրենք միշտ կուշտ փորով կերած են: երկրում հիվանդությունների ու առողջական բարդությունների բուժման անհնարինությունն իրենց վրա չվերցրին, քանի որ իրենց համար բժշկությունը զարգացած է... Հայաստանից դուրս:

իրենց վրա ազդեց միմիայն իրենց վրա պահված զենքը: Հովիկ Աբրահամյանի պիջակի տակից ուրվագծվող կարծր ժիլետը վկա:

էնպես որ փոփոխությունները կլինեն միայն կոսմետիկ: ճաշակային: ըստ կենսակերպի նախընտրությունների: բայց իսկական ռուսական պատրիոտիզմով համեմված:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles