Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
պուճուր նախաբան

նախախորհրդարանն իմ դուրն ահավոր չի գալիս: իրենց արած ոչ մի բանը էն չի:
հետևաբար
ՊՊԾ գնդի գրավման գործողությունը հերիք չի վտանգավոր էր, լուրջ ռիսկերով լի, դեռ մի բան էլ կազմակերպիչների մեջ նախախորհրդարանը կար: և հետևաբար ահավոր լարված էի:

բայց ես շնորհակալ եմ ՊՊԾ-ն գրաված, բայց հետո ինքնակամ զենքերը վայր դնող խմբից: զենքերը վայր դնելու համար եմ շնորհակալ: շնորհակալ եմ էէդ որոշումը կայացնելու համար:

ոմանք փորձեցին իրենց ահաբեկիչ ներկայացնել, բայց ընթացքը ցույց տվեց, որ տեղ-տեղ պետությունն ի դեմս ոստիկանության շատ ավելի կոնկրետ ահաբեկիչ դուրս եկավ՝ բառացիորեն բնակչությանն ահաբեկելու համար շատ վատ քայլերի դիմեց:

ես չգիտեմ ըստ օրենքների ու դատավարության ընթացքի, ՊՊԾ գունդը գրավողներին իրավաբանորեն կկպցնե՞ն ահաբեկիչ պիտակը, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: հուսամ, որ ոչ: մանավանդ, որ մարդիկ էդպես չեն էլ ընկալի նրանց:

համենայն դեպս, ինչ-որ շատ կարևոր բան տեղի ունեցավ մեր մեջ: էլի համաշխարհային գծած ու ընդունված խաղի կանոնները մեր դեպքում հօդս ցնդեցին, ազգս ինքը թելադրեց իր կանոնները:

ամիսների ու տարիների հեռավորությունից միգուցե էս ամենի պատկերն այլ լինի, ի հայտ գան, ո՞վ գիտի, անուններ, խաղացողներ և այլն, բայց էս պահին, էս պահի դրությամբ կարևոր բան ունենք փաստելու՝ պայթյունավտանգ ու արյունալից իրավիճակը լուծարվեց հնարավորինս խաղաղ ձևով:
ափսոս, շատ ափսոս, երկու տների փլված սյուները՝ երկու ոստիկանները:

ու երանի էն օրը, երբ մենք ի վիճակի կլինենք այլ՝ ավելի ադեկվատ, աչքին հաճելի, քիմքին ախորժելի, նվազ զզվելի ղեկավարություն ունենալ:

մոտավորապես էսպես





Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles