Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 1

$
0
0

ինձ թվում է՝ ազատամարտիկների մասնակցությունը էս ամենին (կազմակերպիչներն ինչ նպատակներ են ունեցել իրենց ներգրավելով, դեռ պարզ չի, կամ հստակ չի) հենց է՛ն նախազգուշացումներն են Սերժին՝ տարածքներ հանձնելու փորձի մասին:

ապրիլյան պատերազմի հետագա բացահայտումները բանակի վիճակի, թալանի աստիճանի մասին և Սերժի՝ Ալիև-Պուտին ալյանսի հետ ձեռքսեղմում-պաչպռոշտիները, 800 հա տարածքը թուրքերին նվիրելը, էս ժողովրդի հետ էդ տոնով խոսելն ու էդքան վերամբարձ վերաբերմունքը վերջին կաթիլներն էին, որ չհանդուրժեցին մարդիկ: ես էդպես եմ հասկանում:

նայում էի Արայիկ Խանդոյանի մասին ֆիլմ: մարդն արդեն 25 տարի խղճուկ տնակում, սոցիալական ոչ նորմալ պայմաններում է ապրում, բայց ոչինչից չի դժգոհում: ոչինչի համար չի զղջում: հետևաբար, սոցիալական խնդիրներով իր նման մարդկանց նման քայլի չես մղի:

ու ես վախենում եմ էդ մարդու կյանքի համար: մանավանդ հիմա:




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles