Դառնամ, զօղորմին տի տամ խանում Ծովինարին.
Դառնամ, զօղորմին տի տամ Սանասարին, Բաղդասարին.
Դառնամ, զօղորմին տի տամ Քեռի Թորոսիկին.
Դառնամ, զօղորմին տի տամ ականջ արողների ծընողներին.
***************
Քանի մի ժամանակ անցավ,
Էդ ճժերն օրըստօրե պետացան.
Ինչ եղան մեկ տարեկան,
Ինչպես հինգ տարեկան տղա:
Կ՛էլնեն դուրս, հետ ճժերուն կը խաղան.
Զճժեր կը տփեն, կը լացուցեն:
*******************
Սանասար չէթող՝ էրթա, ասաց.
- մեկ բան կա ստա, որ ինձ չես ասի:
Մոր սրտին դիպավ, ասաց.
- Ո՛րդի, ճշմարիտ կ՛ուզես,
Խալիֆան ղրկե, ր իմ վիզ կտրեն:
Ասաց.- Կտրող ո՞վ է:
- Էս մարդ:
Մոտեցավ դահճին, բոռալով ասաց.
- Դո՞ւ իմ մոր վիզ տի կտրես:
Դահիճն ասաց.- Խալիֆայի հրաման տված,
Որ ձեր վիզ տի կտրեմ:
Սանասար մեկ սիլա կպցուց դահճի էրեսին.
Գլուխ թռավ, ջանդակ մնաց կայնուկ:
Մեկէլներ որ տեսան, թողին փախան.
Գնացին, Խալիֆային ասին.
- Քո լաճ մեկ սիլա էզար դահճին,
Գլուխ թռավ, ջանդակ մնաց կայնուկ: