Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
էրեկ Սերժի բերանով հնչեցին որոշ ճշմարտություններ: ամենակոնկրետներից՝ կորցրած տարածքների մասը:
սա նշանակում է, որ մենք մոտ ժամանակներս չենք կարողանա վերականգնել ու վերաբնակեցնել Թալիշ գյուղը: ինչքան հասկանում եմ՝ Մատաղիսն էլ մի օրի չի և այլն, և այլն:

հիմա նորից ցանկություն չունեմ լսելու էդ հարցազրույցը, որ հիշեմ՝ էլ ինչ կոնկրետ բաներ կային ասածների մեջ, բայց ընդհանուր տպավորությունս շատ վատն էր:
հա, մեր զինվորներն իրենց առաջ դրված պարտքը կատարեցին: էն էլ ոնց ու ինչ պայմաններում:

բայց ընդհանուր առմամբ մի բան հստակ էր. ՀՀ ղեկավարության գլուխներում ոչինչ չի փոխվել: Դա մենք տեսնում ենք նրանց ամենօրյա քայլերից ու դա հաստատեց ՀՀ նախագահը իր հարցազրույցում: մեսիջը Սերիժի խոսքերի ըստ իս էս էր՝ «լավ ենք անում, էլի կանենք»:
մինչդեռ էդ տոնով ու էդ մեսիջը պետք էր ուղարկել դուրս, դրսի լսարան, իսկ ներսի հետ խոսել այլ տոնով, այլ շեշտերով ու ինտոնացիայով ու ձայներանգներով:

էն որ ոչինչ չի փոխվել նրանց մեջ, մենք օրինակ տեսնում ենք գառնեցիների հանդեպ վերաբերմունքում: եթե էս պայմաններում, էսքան, կներեք արտահայտությանս, կղանք ուտելուց ու երկիրն էս վիճակին հասցնելուց հետո էլ, կառավարությունը կարողանում է իրեն պահել այսպես ՀՀ քաղաքացիների հետ՝ կնոջը վախեցնել, տղային առաջնագիծ ուղարկել սպառնալ և այլն, ապա ինչպես իմաստուն ազգս է ասում՝ կարմիր մուկըկովը կաշին չի փոխի:

այսինքն, էսօր մենք ի՞նչ պիտի անենք: պիտի հետևենք, որ զինվորների անվտանգության ապահովման սրանց քայլերը լինեն համարժեք ու նորմալ ու կոնկրետ հիմա չանտեսենք գառնեցիներին: էդ միայն առաջին ու մակերեսային հայացքից կարող է թվալ, թե իրենց բողոքն ու արածը աննշան, տեղային նշանակության բան է:
էս մարդիկ դուրս են եկել էս նեխած համակարգի դեմ: իսկ համակարգը դիմադրում է, որ՛տև զիջել նշանակում է զիջել իրենց բիզնես շահերը՝ հանուն ընդհանուրի: մի բան, որ նրանք՝ ստամոքս-ուղեղային տրակտի գերիները, ի վիճակի չեն անելու:

էսքան բան




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles