«չնայած կարգապահական բարդություններին...»
ես ոնց հասկանում եմ, էս տղան դեմք է եղել: էն դեմքերից, որ չեն ենթարկվում, որ արյունը մեջները եռում է, որ դպրոցում դասատուների հոգին հանում են, թաղում ավտո ճռռացնում և այլն:
էն, որ պիտի սովորենք յուրաքանչյուրի մեջ ապագա հերոսին տեսնել:
ով գիտի՝ քանի դասատու, աղջիկ կամ ծնող ասած կլինի ժամանակին՝ յախք, սրանից զզվում եմ: մեղայ-մեղայ
իսկ իրենք՝ էս տղաները բոլորը մեզ սիրեցին ամբողջ հոգով ու սրտով, ինչպես իրենք իրենց
Աստված մեզ օգնի, որ արժանի դառնանք էս թանկ արյանը
«Մոնումենտցի Կյաժը»՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը