քաղաքի եղանակն ու արևը անտանելի լավն են: էն, որ զգում ես, որ քո Երևանն է:
էն, որ արևը հաճելի է: էն, որ յասամանի հոտը դեռ կա փողոցներում: էն, որ երեխեքն են լույսի կտորներ ու արևի շողեր, ու որ երեխեքի թուշիկներից արևի հոտ է գալիս:
էն, որ հեսա-հեսա մայրացող կանայք շատանում են, ավելի ճիշտ իրենց ապագա մայրությունն էլ չի թաքնվում հաստ վերարկուների տակ:
ու էն, որ էս ապրիլը հատուկ հիշեցնում է քեզ, որ էդ ամենի համար թանկ գին են վճարել: այ էդ գիտակցությունը պինդ սղմում ու պահում է, ու դու դեռ չես հասկանում՝ ինչ պիտի անես ի պատասխան ու ի հատուցումն:
էն, որ առաջվա պես էլ չի կարող լինել: բայց ինչը՝ դեռ մեծ ու մշուշոտ հարց է: