Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0

մենք պիտի սովորենք իրար սիրել: պիտի հասկանանք, որ թանկ ենք իրար համար: հանդուրժել էլ, չէ: հանդուրժելը մինչև էս պատերազմը պիտի լիներ:
էս պատերազմից սկսած, որպես դրա հետևանք, արդյունք պետք է սկսենք իրար սիրել: հոգ տանել միմյանց նկատմամբ:

դիմացինի մեջ տեսնել սովորենք մեր մի մասնիկին:

հերոսները պարտադիր չի որ լինեն սիրուն, բոյով-բուսաթով, դպրոցում գերազանցիկ, կյանքում՝ առաջամարտիկ:

նայեք էս տղային: դպրոցական տարիքից դժվար կյանքով ապրել է ու դժվար մահով գնացել: դպրոցի տնօրենը հատուկ չի գովում, դասընկերուհիները շատ բան չեն հիշում:

բայց շարքային Գրիգոր Հարությունյանը իր կարճ կյանքի ինչ-որ մի կարճ հատվածում ծանր հարվածներն իր վրա վերցնելով, մեզնից քանիսին է փրկել՝ Աստված գիտի:

պիտի սովորենք դիմացինի մեջ մեր շատ կարևոր մասնիկը տեսնել, որ՛տև էս փոքր տղաները մեզ էդ էլ են սովորեցնում:

որ մեր հետագա անԳրիգոր, անԱդամ, անՀայկ, անՀրաչ, անՔյարամ + 70 թանկ հոգիներ կյանքն էդքան ծանր չնստի մեզ վրա:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles