զոր կոչի «Գառշոկից օֆշոր Ոդիսական»
եթե ԴԱՀԿ պետը մանկական գառշոկ աճուրդի հանելով դարձավ օֆշորային ցուցակների հերոս, ապա մեր տանն առնվազն 2 գառշոկ կա, որոնցով ես պատրաստվում եմ կրկնել ԴԱՀԿ պետի Ոդիսականը ու նավավարելով ալեկոծություններու միջով հասնել հեռավոր ափեր աղեկ մը տժժալու համար:
Անշուշտ, մի բուռ ազգ ենք, պիտի միայն ուրախանանք ԴԱՀԿ պետի աշխատած գումարների համար: Մանավանդ, որ ԴԱՀԿ-ից էլ ասում են՝ ամոթ չի՞, երկրի էս օրհասական պահին ինչեր եք խոսում: ԴԱՀԿ-ը պետը փաստորեն պետության խորհրդանիշն է, ծածանվող եռագույն դրոշի պես մի բան, որ պետք է բարձր ու հպարտ պահել ու ոչ մեկի մոտիկ չթողնել: