Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Անդաստան

$
0
0

Անդաստանի կարգը եկեղեցում արվում է տարբեր տոների առթիվ: Հոգևորականները օրհնում են աշխարհի չորս կողմերը: Մեր աշխարհի:
Եկեղեցու ամենասիրուն կարգերից մեկն է, ի դեպ:
Ու էսօր փողոցում քայլելուց հիշել էի Դանիել Վարուժանի «Անդաստան» գործը:

եղիցի, եղիցի, եղիցի:


Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա:




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles