Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 2

$
0
0

փաստորեն երեկ Երևանում 3 տեսակի ակցիա էր կապված մարտի 8-ի հետ, ոնց հասկացա:
դե մեկը մի քանի հատիկ ֆեմինիստն ու մի հատիկ որձ ֆեմինիստ շունը: մյուսը ինչ-որ ուկրաինացի կնոջ համար (չգիտեմ ինչ հաշիվ է, չեմ էլ ուզում գլուխս ծանրաբեռնեմ):

իսկ երրորդը հյուսիսային պողոտայում էր: մարտի 8-ի հետ կապված միացրել էին հույժ հայրենասիրական երգեր՝ էն որ ինչքան երգիչ ունենք-չունենք երգում են, Ինգա-Անուշ-բան ու ես սիրում եմ իմ երկիրը (էս մեկ էլ ֆուտբոլից առաջ, ընթացքում ու հետո են միշտ միացնում, դրա համար ես ֆուտբոլի մենակ Քրիսծիկ Ռոնալդուի գալուց եմ գնում... լավ, էս շեղվեցինք):

երեկվանից ինձ հարց եմ տալիս՝ լավ, ինչո՞ւ մարտի 8-ին էլ էդ երգերը: լավ ա, մեր անունն է հայկական բանակը չմիացրին, որ՛տև հանգիստ կարող էին:

ու մեկ էլ ուզում եմ ասել, որ բնույթով ծայրահեղ դուռակները կարող են մի ամբողջ թաղամաս հնձել-մաքրել բույս-բուսականությունից ու տեղը քարից բլոկեր շարել առանց ծառերի, հետո էլ մեջտեղը դնել արհեստական ծաղկած բալենի, 3 հատ դատարկ թութակի... չէ, թութակի դատարկ վանդակ, որ մասսան կանգնի կողքը սելֆի անի ու ասի՝ ըշտը աղեկ մը ուրախցանք մարտի 8-ին:






Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles