Ես կասեի՝ ուխաաայ
Վերջապես էս վերջերս իմ կարդացած ամենասիրուն գրքի հեղինակի՝ Հրաչյա Սարիբեկյանի հետ զրույց մը ունեցանք գրքի մասին:
վուալյա:
«Պապն աչքերը փակ՝ օրը թաքցրած կոպերի տակ, ընկղմվել էր ճոճաթոռի մեջ, անցյալը տվել ճոճքի. ներկան տարուբերում էր նրա անցյալը: Նույնիսկ այդ անտանելի շոգին միշտ իր բրդե, մաշված բաճկոնով էր: Պապը շատ էր սիրում ճոճաթոռը հանել արևին, ասես իր մաշկին ու երկնքում շողացող արևին էր վստահում միայն. արևից տաքացող մաշկը գոյության միակ հավաստումն էր մնացել: Կեսօրին թիկունքն էր ուղղում արևին, մայրամուտին հայացքը: Պապը շատ էր սիրում մայրամուտներ դիտել, իսկ մայրամուտի արևն իրենց մոտ շատ մոտ էր երևում Երկրին: Այդ օրը պապը նստած էր բակում՝ միջօրեի խածող արևի տակ՝ կեցության ուղիղ կենտրոնում:»
Ու կրկնեմ ևս մեկ անգամ՝ կարդացեք, շատ սիրուն գործ է