Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

դիակապտ լրատվամիջոցը

$
0
0
Զարմացրեց վերնագիրը՝ «հոգեհանգստի պատարագ Ավետիսյանների համար»: Ու տեսանյութ: 1 ժամից ավել: Ուղիղ միացում:

Զարմացրեց, քանի որ պատարագ չի կարող լինել ոչ պատարագային օրով, թեկուզ և մի ընտանիքի նման դաժան սպանության տարելիցին:

Ու սկսեցի առաջ տալով փնտրել «պատարագի» տեսակը: Տեսանյութով ժամերգության նման բան էր, հետո էլ երևի հոգեհանգստի կարգ:

Ու սկսեցի էլի առաջ տալ: «Պատարագի» նյութը հեռարձակվում էր արդեն գերեզմանոցից: Վշտից իրենց կոտորող հարազատներ: Չգիտեմ, մինչև մարդկանց տարվա հոգեհաց ու կենացներ ձգվե՞ց էդ «պատարագը», թե՞ ոչ:

Ու էս դիակապտության արանքներում սրանք զինվորների նկար-բան են դնում ու սրտաճմլիկ մի «Աստված ձեզ պահապան, տղաներ» գրառում կպցնում տակը, քանի որ էսօր բանակի համար աղոթելն ու տղաներին բարի ծառայություն մաղթելն է թրենդի մեջ: Ու դիակների արանքում գոնե սենց բաներով են լայք հավաքում:

Իսկ իրենց միակ ու հիմնական գիծը եղել ու մնացել է դիակապտությունը: շամշյանազգիներ:




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles