Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

սատանիստ օլիգոֆրենը ու նրա «գաղափարներն իրականացնելու մտադրությունը»

$
0
0
Ասում ա
Փաստորեն ռուսական կողմի նյութերը շատ խառն են: Ամենասկզբից, ըստ էդ նյութերի, քիչ մնաց օլիգոֆրեն դառնա Պերմյակով կոչեցյալը: Հետո էդ նյութերում նա դարձավ սատանիստ:

Խնդրեմ, ականջներիս կախեք էդ լապշաները, բայց թույլ տվեք, մի ճշգրտող հարց՝ էդ ռուսական ռազմաբազա ծառայող են վերցնո՞ւմ տենց խառը-խշտիկ կենսագրությամբ դեմքի: Նյութերը հավաքում են, հետո հենց մարդ է սպանում, նոր սկսում են ուսումնասիրե՞լ:

Հետո ասում ա

  • Մենք ընդունում ենք, որ նա ավազակային հարձակում կատարելու նպատակով մտել է տուն, բայց նրա հետագա գործողությունները բխել են հենց իր գաղափարներն իրականացնելու մտադրությունից:

Էլի մինչև ականջներս ձեր լապշաների համար կախիչ կդարձնեք, մի հարց էլ տամ՝ բա ինչի՞ մի սատանիստական նշան չէր թողել էդ տան մեջ: Էդ «գաղափար իրականացնել»-ը ոնց հասկանում եմ պիտի սատանայական ծես լիներ, չէ՞: Հաաա, ինքը դեբիլիկ էր, լրիվ չէր ջոկել: Ջոկել էր, որ մարդ պիտի մորթի, բայց մնացածը չէր ջոկել: Փաստորեն սատանիստները տենց մանկամիտ, ակնհայտ դեբիլիկների ընդունում են յուրյանց շարքերը:

Ու գլխավոր հարցը, որի պատասխանը երևի տենց էլ չտան՝ ինչի՞ հենց Ավետիսյանները՝ ռուսական ռազմաբազայից մի քանի կմ հեռովորության վրա:

Ենթադրում եմ, որ ըստ սատանի, երբ ունես «գաղափարներն իրականացնելու մտադրություն», պիտի մի քանի կմ գժի պես վազես, նոր մտնես ու մարդկանց մորթես: Երևի հայոց այբուբենն էլ էր ուսումնասիրել ու սկսել էր Ա տառից:




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles