Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Հիմա ես գիտեմ, որ «ոչ» եմ ասելու

$
0
0
այսինքն, լավ էլ մասնակցելու եմ ու ասելու եմ «ոչ»:

Բացի նրանից, որ բնազդաբար զգում եմ, որ պառլամետնական կառավարման անցնելը էն չի, նայելով այն ներկայացնող դեմքերին (դեմքեր... չէ մի չէ), երկրիս հողերն ազատ սրան-նրան նվիրողներին՝ զոր օրինակ 1, զոր օրինակ 2և էդպես մինչև գերեզմանների մհեր-շմհերներ...

Բացի նրանից, որ դեմ է պետք քեվարկել միայն նրա համար, որ պետական հիմնարկներով հայտնի՝ ում ես ընտրելու«ասա այո» արշավն է գնում, ու օրինակ ֆիզֆակից ստիպված են լինում արդարանալ իրենց իսկ ասած չէի համար՝ տիպիկ կոմկուսային զոռբայությանը կուլ գնալով...

Ուրեմն բացի էս վերը նշվածից ու բնազդային ընդվզումից, որ հաստատ մի տեղ ուզում են մեզ քցած լինեն, եթե երկրիդ նախագահն անգամ հասարակ մահկանացուի հետ շփվելուց փոխանակ մի մխիթարական բան ասի, թե կլուծենք տանդ խնդիրը, գրեք կպատասխանենք և այլն, ասում ա - դրա համար էլ ասա այո, որ լավ լինի, ես նաև սկսեցի կարդալ սույն՝ փոփոխություն կոչված հրաշքը:


Ուրեմն՝ ես ուր, իրավագիտությունն ուր, բայց գոյություն ունեն էս հրաշք սահմանադրության մեջ շատ պարզունակ տեքստեր, որոնք ընկալելի են անգամ ինձ նմանների համար: at least, հարցեր են առաջացնում:

Օրինակ՝ առաջարկվող տարբերակի հոդված 17-ը, որը մի տողի ու մի հարթության վրա է դրել Առաքելական եկեղեցին ու մյուս խառըխշտիկ կրոնական կազմակերպությունները՝


  • Հոդված 17.
    Պետությունը և կրոնական կազմակերպությունները 1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: 2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Հա ի՞նչ, կասես դու՝ իմ առաքելական եկեղեցու հանդեպ ընդհանուր առմամբ «փիֆ» զգացող համերկրացի ու հայրենակից: Մանավանդ որ հետո, Հոդված 18-ը պատմում է այն մասին, թե ինչպիսի յուրօրինակ է էդ առաքելական եկեղեցին Հայաստան աշխարհի պետականության հետ ունեցած յուր հարաբերություններում:

  • Հոդված 18.
     Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: 6 2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:

Տեսա՞ր, հիստերիկ, ֆանատիկոս նոնինո, կշարունակես դու՝ իմ առաքելական եկեղեցուն երկիցս «փիֆ» ասող ու Կճոյանի բենթլիից քորվող հայրենակիցս, չնայած, որ դու մկրտված ես այդ եկեղեցում ու մեկ-մեկ մոմ ես վառում, որի փողերը գնում են ուղիղ կաթողիկոսի գրպանը...

Սակայն երբ շարունակում ես ընթերցել սահմանադրական փոփոխության ոճում գրված այս ֆիքշընը, հանդիպում ես մեկ այլ ուշագրավ հոդվածի՝ 41-ին, որ նվիրված է կրոնական կազմակերպություններին:
Ահավասիկ՝

  • Հոդված 41 կրոնական կազմակերպությունները
    4. Կրոնական կազմակերպություններն իրավահավասար ենև օժտված են ինքնավարությամբ: Կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Եւ այստեղ ակամայից հետդարձ ես կատարում հոդված 17 ու տեսնում, որ փաստորեն Առաքելական եկեղեցին ու եհովայի վկաներն ու այլ կյանքիխոսքերը, տո թեկուզ և կաթոլիկ եկեղեցին ի-րա-վա-հա-վա-սար-են:

Կուզեի որևէ մի խելքը գլխին իրավաբան հիմա ինձ համոզեր, որ սա չի նշանակում, որ վաղը մյուս օր, կյանքի խոսքը հղում չի անի սահմանադրության էս կետին ու չի պահանջի իրեն ՀԱԵ-ի հետ հավասար հնարավորություններ ընձեռելու քարոզելու ոչ միայն դպրոցներում, փողոցներում և այլուր, այլև օրինակ բանակում... հայտնի սռաչի կանոններով, թե ով ա որոշել ով ա ավելի հայրենասեր՝ ե՞ս, որ սուրբհոգու հետ դու-ով եմ ու ալելուլիա, թե՞ էդ կաթողիկոսն ու եսիմով կամ էս նոնինոն:

Հը՞նց:

Իսկ մինչ նման կարևոր ու երկիմաստ կետի շուրջ լռություն է, «ոչ»-ի քյանդրբազները ձեռ են առնում ազգիս նման տառակերությամբ:Ահա, թե որտեղ է ֆանատիզմը, որտեղ է թեման ջրելու մեծ ունակությունը:


 to be continued, քանզի ընթերցանությունը դեռ ընթացքի մեջ է



Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles