Արդեն մի քանի տեղ աչքովս ընկավ տարբեր մարդկանց վրովդովմունքը, որ ԱԱԾ-ի ու Ոստիկանության իրականացրած համատեղ գործողությունների մասին լուրը հայտնում է հայտնի ֆոտոլրագրողը:
Ուզում եմ ավելացնել, որ բացի նրանից, որ սա անհեթեթություն է, աբսուրդ, սա նաև տեղ տվեց լուրջ ապատեղեկատվության: Մենք բոլորս սկզբից լսեցինք ու կարդացինք, որ մեծավ մասամբ արտասահմանցիներից բաղկացած ահաբեկչական խումբ է վնասազերծվել: Իսկ էսօրվա լարված նյարդերի աշխարհում «ահաբեկություն ու արտասահմանցի» բառերի համադրությունը միանգամից տանում է դեպի մուսուլմաններ, թուրքեր-բաներ...
(Ես բնավ քաղաքական պատշաճությամբ չեմ տառապում: Բնավ: Մուսուլմանական հագուկապով մարդիկ մեր փողոցներում մոտս տհաճ լարվածություն են առաջացնում: Ես չեմ կարծում, որ դա ահավոր անմարդկային աղտ է, որից ես պիտի ազատվեմ, որովհետև իմ ժողովրդի պատմությունն անընդհատ առնչվել ու առնչվում է էդ կրոնի հետևորդների հետ ու հիմնականում՝ վատ կողմերից: Ես իհարկե նաև շատ շնորհակալ եմ բոլոր էն մուսուլման ժողովուրդներին, ովքեր իմ ժողովրդի հանդեպ թրքություն չեն արել: Ինչևէ: Սա որպես թեթև անհատական մոտեցման բացատրություն):
Եւ այսպես, «ահաբեկություն ու արտասահմանցի» բառերի համադրության մասին:
Տարիներով մահապարտ ահաբեկիչների, աշխարհի տարբեր հզոր ու ապահով անկյուններում նրանց կատարածների մասին լսած լինելով, ընդամենը մի քանի շաբաթվա մեջ ռուսական օդանավի, Փարիզի ահաբեկչության, համաեվրոպական աննախադեպ անվտանգության միջոցառումների մասին կարդալով, համաձայնեք, որ նորմալ է, որ մեզ մոտ տեղեկատվության ընկալման լուրջ տարբերություն լինի «արտասահմանցի ահաբեկիչներ» և «զինված հանցախումբ» արտահայտությունների միջև:
Եւ եթե տեղացի զինված հանցախմբի չեզոքացման մասին տեղեկատվությունն առաջինը տար պաշտոնական աղբյուրը ու ճիշտ ձևակերպումներով, մարդկանց մեջ ոչ միայն այդքան բուռն արձագանք չէր առաջանա, այլև դրան չէր հետևի ծաղր ու ծանակը, որը երևի վախի, անհանսգտության չեզոքացման բնական մղում էր: Եթե տեղակտվությունը տրվեր ադեկվատ ձևով, մարդկանց արձագանքը նույնպես կլիներ ադեկվատ:
Հաջորդը:
Ոստիկանության ներկայացուցիչն իր ֆբ էջում տեղեկացնում է, որ «վնասազերծված խմբի զինամթերքն ու պայթուցիկ նյութերը 10 անգամ ավելի էին Փարիզում օգտագործվածից ու հետագայում առգրավվածից»... Հըմ...
Փաստորեն, ստացվում է, որ Շամշյանի տարածած ապատեղեկատվությունից հետո, երբ մարդիկ իմացան ճշմարտությունը ու թեթևացած շունչ քաշեցին (իհարկե, անկախ պետական այրերի հանդեպ ունեցած վերաբերմունքից, Աստված չանի, նրանց որևէ բան պատահի, Աստված չանի մեր երկրում կրկնվի իշխանափոխության կամ դրա փորձի էն տեսակը, որը եղավ 1999 թ-ին), որ ի վերջո խոսքը կարծես թե միջազգային ահաբեկչության մասին չէր, պատկան մարմինները մտածեցին, որ ժողովուրդն անհրաժեշտ չափով չվախեցավ և որոշեցին կրակը թեժ պահել Փարիզի հետ համեմատությամբ «հօգուտ» «մեր» ահաբեկիչների՞:
Որ ի՞նչ: Ինքնագնահատականի բարձրացման խնդի՞ր են լուծում, թե՞ ահ ու սարսաի մթնոլորտը տաք պահելու: Չէ՞ որ եթե իրենք կարգին են աշխատում, մարդիկ գնահատում են էդ աշխատանքը: Ինչի՞ է Փարիզի ահաբեկությունը չափման միավոր, իսկ, ասենք, Նյու Յորքինը՝ ոչ:
Կներեք, բայց ես չեմ պատրաստվում գովական ու հիացական բացականչություններ շաղ տալ մեր անվտանգության մարմինների հասցեին: Լավ է, եթե կարողացան իրապես շատ լուրջ ու վտանգավոր հանցանք կանխել: Ես որպես ՀՀ քաղաքացի լիազորում եմ ՀՀ նախագահին խրախուսել էդ մարդկանց օրենքիողջ խստությամբսահմանված կարգով:
Իհարկե, նաև շնորհակալ եմ, որ անհամեմատ ապահով երկրում եմ ապրում: Բայց դրանով ձեր համակարգային խնդիրները չեն վերանում, իսկ Շամշյանը չի դառնում ՀՀ Ոստիկանության ու ԱԱԾ-ի պաշտոնական լրատվամիջոց:
Ուզում եմ ավելացնել, որ բացի նրանից, որ սա անհեթեթություն է, աբսուրդ, սա նաև տեղ տվեց լուրջ ապատեղեկատվության: Մենք բոլորս սկզբից լսեցինք ու կարդացինք, որ մեծավ մասամբ արտասահմանցիներից բաղկացած ահաբեկչական խումբ է վնասազերծվել: Իսկ էսօրվա լարված նյարդերի աշխարհում «ահաբեկություն ու արտասահմանցի» բառերի համադրությունը միանգամից տանում է դեպի մուսուլմաններ, թուրքեր-բաներ...
(Ես բնավ քաղաքական պատշաճությամբ չեմ տառապում: Բնավ: Մուսուլմանական հագուկապով մարդիկ մեր փողոցներում մոտս տհաճ լարվածություն են առաջացնում: Ես չեմ կարծում, որ դա ահավոր անմարդկային աղտ է, որից ես պիտի ազատվեմ, որովհետև իմ ժողովրդի պատմությունն անընդհատ առնչվել ու առնչվում է էդ կրոնի հետևորդների հետ ու հիմնականում՝ վատ կողմերից: Ես իհարկե նաև շատ շնորհակալ եմ բոլոր էն մուսուլման ժողովուրդներին, ովքեր իմ ժողովրդի հանդեպ թրքություն չեն արել: Ինչևէ: Սա որպես թեթև անհատական մոտեցման բացատրություն):
Եւ այսպես, «ահաբեկություն ու արտասահմանցի» բառերի համադրության մասին:
Տարիներով մահապարտ ահաբեկիչների, աշխարհի տարբեր հզոր ու ապահով անկյուններում նրանց կատարածների մասին լսած լինելով, ընդամենը մի քանի շաբաթվա մեջ ռուսական օդանավի, Փարիզի ահաբեկչության, համաեվրոպական աննախադեպ անվտանգության միջոցառումների մասին կարդալով, համաձայնեք, որ նորմալ է, որ մեզ մոտ տեղեկատվության ընկալման լուրջ տարբերություն լինի «արտասահմանցի ահաբեկիչներ» և «զինված հանցախումբ» արտահայտությունների միջև:
Եւ եթե տեղացի զինված հանցախմբի չեզոքացման մասին տեղեկատվությունն առաջինը տար պաշտոնական աղբյուրը ու ճիշտ ձևակերպումներով, մարդկանց մեջ ոչ միայն այդքան բուռն արձագանք չէր առաջանա, այլև դրան չէր հետևի ծաղր ու ծանակը, որը երևի վախի, անհանսգտության չեզոքացման բնական մղում էր: Եթե տեղակտվությունը տրվեր ադեկվատ ձևով, մարդկանց արձագանքը նույնպես կլիներ ադեկվատ:
Հաջորդը:
Ոստիկանության ներկայացուցիչն իր ֆբ էջում տեղեկացնում է, որ «վնասազերծված խմբի զինամթերքն ու պայթուցիկ նյութերը 10 անգամ ավելի էին Փարիզում օգտագործվածից ու հետագայում առգրավվածից»... Հըմ...
Փաստորեն, ստացվում է, որ Շամշյանի տարածած ապատեղեկատվությունից հետո, երբ մարդիկ իմացան ճշմարտությունը ու թեթևացած շունչ քաշեցին (իհարկե, անկախ պետական այրերի հանդեպ ունեցած վերաբերմունքից, Աստված չանի, նրանց որևէ բան պատահի, Աստված չանի մեր երկրում կրկնվի իշխանափոխության կամ դրա փորձի էն տեսակը, որը եղավ 1999 թ-ին), որ ի վերջո խոսքը կարծես թե միջազգային ահաբեկչության մասին չէր, պատկան մարմինները մտածեցին, որ ժողովուրդն անհրաժեշտ չափով չվախեցավ և որոշեցին կրակը թեժ պահել Փարիզի հետ համեմատությամբ «հօգուտ» «մեր» ահաբեկիչների՞:
Որ ի՞նչ: Ինքնագնահատականի բարձրացման խնդի՞ր են լուծում, թե՞ ահ ու սարսաի մթնոլորտը տաք պահելու: Չէ՞ որ եթե իրենք կարգին են աշխատում, մարդիկ գնահատում են էդ աշխատանքը: Ինչի՞ է Փարիզի ահաբեկությունը չափման միավոր, իսկ, ասենք, Նյու Յորքինը՝ ոչ:
Կներեք, բայց ես չեմ պատրաստվում գովական ու հիացական բացականչություններ շաղ տալ մեր անվտանգության մարմինների հասցեին: Լավ է, եթե կարողացան իրապես շատ լուրջ ու վտանգավոր հանցանք կանխել: Ես որպես ՀՀ քաղաքացի լիազորում եմ ՀՀ նախագահին խրախուսել էդ մարդկանց օրենքի