Աստվա՛ծ իմ, ի՜նչ անհասանելի էր թվում Համալսարանի շենքը, երբ դեռ նոր-նոր ուսանող պիտի դառնայի: Ինչքա՜ն հզոր ու բարձր էին էս կամարները, սյուները...
Ու հիմա էլ նայում եմ՝ շենքը հզոր է, սիրուն: Ինչ-որ տեղ էլի անհասանելի: Ինչ-որ տեղ էլի անմատչելի:
Ու ես սիրում եմ Երևանի հենց էս պարզությունը, շենքերի կամարների ու զարդաքանդակների ԱՆճոխությունը: Էդ պարզության մեջ կոկիկ փաթաթված ճաշակը: Էն ժամանակներում ստեղծածի մասին է խոսքս, բնականաբար:
Էն որ, հա՛, Հռոմ չի, Փարիզ չի, քանի որ Հայաստանն էլ Իտալիա չի ու Ֆրանսիա:
Ու ինչքա՜ն շնորհակալ եմ ես իմ քաղաքին էս ճիշտ տեսքը տված շնորհաշատ մարդկանց, նրանք տեսել են ու հասկացել են չափսերի տարբերությունը, ըմբռնել են պարզության ու կոկիկության իմաստն ու էությունը:
Էն որ էդ շենքերի կողքերով քայլելիս պարտադիր էլ չի գլուխդ բարձրացնել, գնահատել, դու ուղղակի գնում ես ու կողքերդ զգում ես դրանց շունչը, սիրունությունն ու պարզ ճաշակը: Միշտ էլ զգացել ես:
Ու ես չգիտեմ՝ էսօրվա անճոռնի շենքերով ճխտված քաղաքում ծնված ու մեծացող երեխեքը ինչ զգացումներ են նկարագրելու: Էս նորերից ո՞րն է իրենց տալու տան ու հանգստության զգացողություն: Ճաշակի, կներեք արտահայտությանս...