Երեկվա հոդվածիհետ կապված մի դեպք էլ պատմեմ:
Ամառը տեղական ձեռագործ տիկնիկների մի խանութից առևտուր արեցի: Ինձնից առաջ ընկերուհիս ինչ-որ բաներ գնեց, ու որպես բոնուս ու առաջին անգամը՝ ինչ-որ ձեռագործ փոքրիկ բան նվիրեցին:
Հետո որ ես էի առնում, բայց ավելի փոքր բան, մտածեցին, որ կարող է վատ զգամ, եթե առանց բոնուս մնամ, վաճառողը շուրջբոլորը նայեց-նայեց, պրպտեց-պրպտեց, առանց իմ՝ չէ, հանգիստ եղեք, ինձ նվեր պետք չի-ն լսելու, գնաց մի հատ ձեռագործ անմոռուկ-դոշլուկ բերեց, որ նվիրի:
- Ախ, տիկին, - մտածեցի ես, - եթե դուք իմանայիք՝ ում եք սա առաջարկում...
Հրաժարվեցի, բնականաբար, ասացի, որ սկզբունքի հարց է ինձ համար, հանկարծ իրենք չվիրավորվեն, մոլ, nothing personal...
Էն էր, ինչ ես ասում էի, որ ապրիլի 24-ի երեկոյան արդեն անմոռուկների բիզնեսն անկում է ապրելու, մարդիկ չեն իմանալու՝ ինչպես ձերբազատվեն էդ էժան աղբից, սկսելու են իրար վրա նաղդել: Նախ, թանկ բան նվիրելու համար առևտրիս գումարը քիչ էր և երկրորդը՝ արդեն թրենդից դուրս ավելորդություն էր, նաղդեին, իրենք էլ պրծնեին դրանցից:
Այ էդպես, Ցեղասպանությունն իջավ անպետք հուշանվերի մակարդակի, մեքենաների վրայինները քիչ-քիչ պլոկվում են, ավելորդ չվաճառվածները մեկ էլ շատ-շատ եկող տարվա ապրիլի 23-24-ին մի թեթև ծախվեն ու վերջ:
Մի խոսքով, ով որ մտքին դրել էր Ցեղասպանության թեման ջրել, ջրով բացել, որ կոյուղին լավ մարսի, նպատակին հասավ: 100-ամյակն ու դրա շուրջ ստեղծված անառողջ խրոխտությունը, էքստատիկ ու տոնական վճռականությունը հասան իրենց գագաթնակետին ու ըստ ժանրի օրենքների՝ կսկսեն անկում ապրել...
... մինչ շուն քրդերն ու թրքերն իրար մեջ պատառոտում են անմոռուկաթաղ© մեր հայրենիքը, ՏՈՒՆԸ...