$ 0 0 «Անմոռուկաթաղ» եղած Ցեղասպանության ու 100-ամյակի մասին: Բառը չակերտների մեջ եմ վերցրել՝ որպես մեջբերում: Թե չէ լրիվ գտած բառ:Անմոռուկ սարքելու փոխարեն՝ աշակերտին պիտի հանձնարարվեր Անդրանիկի մասին սերտել, մեր ինքնապաշտպանական մարտերի մասին սերտել, ֆիդայական շարժման մասին, և որ պակաս կարևոր չէ՝ մեր սխալների մասին, որ գյուղերով գլուխներս կախ դատարկել ենք մեր հայրենիքը, որ առանց դույզն-ինչ դիմադրության բերդաքաղաքներ ենք հանձնել, այ սրա’ մասին պիտի խոսվեր, սրա’ վրա պիտի կենտրոնանար մեր հարյուրամյա հիշողությունը: