Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 3

$
0
0
Տունը շատ կարևոր, շատ անհրաժեշտ բան է: Մենք մեր երկրի ցածր աշխատավարձերով ու անկայունությամբ չենք կարող մեզ դնել արևմտյան երկրների տեղ՝ ա՛հ, վարձով կապրենք, հեն ա, աշխարհը տենց ա ապրում:

Հը՛ը: Պիտի գլխիդ վերև ծածկ ունենաս, որ ինչ էլ լինի, ինչքան էլ գործ ու փող չունենաս, գոնե իմանաս, որ դրսում չես:

Ու եթե անտուն մարդկանց տուն են տալիս, ապրեն: Ինչի անվան տակ ուզում են տան՝ Էրեբունի-Երևան, նոր տարի, վալենծիկ... Էական չի:

Ու զզվելի է, շատ զզվելի, որ դժվար պայմաններում ապրող մարդկանց տրված տները դնում ենք քննարկման: Յա, բա ինչի՞ սենց չի, նենց ա... Մարդիկ էլ ստիպված են լինում անդեմ մասսայի առաջ արդարանալ ու բացատրել ինչը ոնց: Ամոթ է:

Եթե չուզողություններդ եք ուզում մի տեղ ծախսեք-գնա, հիշեցնեմ՝ համահայկական համախոպանական Տաշիրներից մեկի ժամանակ Երևանի Հյուսիսային պողոտայում տուն էին նվիրել էն... ինչ էր դրա անունը... Քսենիա Սոբչակին... Այ էս թեմա ա: Երևի հայսուհետ, Սոբչակի տան հոսանքն էլ արդեն ձրի ա: Էս էլ ձեզ երկրորդ թեմա: Անցեք գործի:




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles