Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

փախստականներ, դեպորտացիաներ

$
0
0
Նայում եմ սիրիացի փախստականների՝ Սերբիայից Հունգարիայի սահմանը կտրել-անցնելու կադրերը:

Նախ միանգամից աչքիս առաջ են գալիս մերոնք 100 տարի առաջ:

Էն ժամանակ գիտատեխնիկական առաջընթաց չկար, որ ամեն երկրորդը լրագրողի անվան տակ տեսագրող ու ձայնագրող սարքերով ականատես լիներ ու աշխարհին տեղն ու տեղը ականատես դարձներ էդ ամենին:
Էն ժամանակ գնացքներն ու նավերն ավելի դանդաղ էին, օդանավեր, բաներ չկային, վերևներից «սիրուն» կադրեր նկարող դրոններ-բան... Ուսապայուսակներ չկային, ջինսե տաբատներ, ասֆալտ... Էն ժամանակ խուրջիններ էին, ոտքով կտրելիք ճամփեք...

Բայց աշխարհը նույնն էր, ցինիզմը նույնն էր, ագրեսիան, աներեսությունը, լկտիությունը...

Հիմա ուղղակի շոուն միշտ ներկա է: Նստի՛ր կոմպիդ առաջ ու հետևի՛ր ինձ պես, գլուխդ տմբտմբացրու ափսոսանքով, ո՛ր ռակուրսից ինչ որակի կադր կուզես՝ խնդրեմ:

Երկրորդը, մի տեսակ երկակի զգացողություն ունեմ ես էս կարգի գործ անող լրագրողների հանդեպ՝ մի կողմից ոնց որ թե իրենց գործն են անում, սահմանը կտրող ու ոստիկանների ձեռքից փախչող փախստականներին են նկարում՝ ով ոնց կարողանում է, ով ինչքան հաջող որ կարողանում է կադր բռնացնել: Երևի տանջահար երեխա նկարելն ավելի բոնուսային է, քան սովորական անթրաշ տղամարդ, չգիտեմ:

Ու ոչ էն է օգնեն, ոչ էն է՝ խանգարեն փախչողներին, ներգաղթողներին: Մի տեսակ մարդկություն mode-ն անջատում են, իրենք ինֆորմացիա փոխանցող գործիք են:

Ու չգիտեմ՝ ով է ավելի տհաճ ու անդուր՝ էդ փախստականներին աքացի տվող կի՞նը, որ ասես ռեֆլեքսիվ ուղղակի ինչ-որ կերպ արձագանքում է իրավիճակին՝ որպես իր երկրի քաղաքացի, թե՞ էն մյուսները, որ ռոբոտի պես ուղղակի փախստականների կողքներից են վազում, հետևներից, ընկնողին էլ ձեռք չեն մեկնի, այլ կկանգնեն գլխավերևում ու կշարունակեն նկարահանել: Որ՛տև պատվերն էդ է: Իրենք պրոֆեսիոնալ լրագրող են, ոչ թե բուժաշխատող կամ հումանիտար օգնություն կազմակերպող...


Ոնց որ էս մի ֆոտոլրագրողը, որ նախ մի քանի պրոֆեսիոնալ կադր է արել, հետո նոր քշել անգղին:




ատանկ


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles