Ինչ-որ ավելորդ թիթիզություն եմ տեսնում Արցախի անկախության տոնակատարումներ ասվածի մեջ:
Չեմ ուզում կրկնել արդեն միլիոն անգամ ինձնից միլիոն անգամ ավելի խելացի մարդկանց ասածները, որ Արցախը չպիտի լինի անկախ պետություն:
Ուղղակի ուզում եմ ասել, որ Արցախի անկախությունն արդեն հնացած տոն է: Էդ, հա՛, տոն էր, մեծ իրադարձություն էր էէէէն ժամանակ՝ 24 տարի առաջ՝ կախված հանգամանքներից, իրադրությունից և այլն:
Բայց հիմա երկու պետություն-երկու պետություն խաղալը՝ ոնց որ տուն-տունիկ խաղաս հասուն տարիքում, կամ հավաքվես գետնից բարձր խաղաս գործի տեղը:
Կամ էլ ոնց որ մազերդ ա-լյա բոննի էմ ուռացնես, ասես՝ մոդայիկ եմ:
Ա՛յ, եթե վաղը մյուս օր Նախիջևանը հայտարարենք Ադրբեջանից անկախ պետություն, պիտի տոնենք, անպայման: Մի քանի տարի հաստատ:
Մի խոսքով, ես սպասում եմ վերամիավորման տոնին:
Ու Աստված խաղաղ պահի մեր Հայաստանը: