Հուշանվերների հերթական խանութը:
Ահագին հետաքրքիր բաներ կան: Երկու կավե կուժ եմ ընտրում՝ մեկը հայտնի որմնանկարով, մյուսն ավելի ստանդարտ, կապտավուն:
Տալիս եմ շատախոս աշխատողին, խնդրում եմ լավ փաթաթել: Հետո հարցնում եմ՝ նամականիշներ ունե՞ք: Ահագին մեծ ընտրություն ունեն, սկսում եմ նայել, ջոկջկել, հանել, էլի տեղը դնել...
Հետո մոտենում եմ դրամարկղին: Մինչ փաթեթավորելը կվերջացնեն, պատասխանում եմ նույն աշխատողի ստանդարտ հարցին՝
- Հայաստանից:
- Օօօօ, լավ է:- Ու գնում է բավականանին տեղեկացված հարցուփորձը՝ ձեր կողմերում պատերազմ էր, չէ՞: Հաաա, Ղարաբաղ, հա: Դե լսում ենք, հասկանում ենք, որ Հայաստանի հետ կապ ունի, բայց դե լավ չենք պատկերացնում: Հաաաա, հա, իսկականից... Հա դե (ըմբռնող քմծիծաղ թուրքերի հասցեին), հը, հա...
Վերջում գումարն եմ տալիս:
- Պարթենոն-բանն էլ ե՞ս տեսել:
- Հա, դե, հո նոր չեմ տեսել... Լավ ու ապահով փաթեթավորեցիք, չէ՞: Ճամփին չի կոտրվի...
- Չէէէ, արխային: Օդանավը կընկնի, էս չի ջարդվի...
- Էհեեե, ավելի լավ չի՞ էս ջարդվի, մենք ափսոս չե՞նք, - ասում եմ ես կշտամբելով ու մտքումս ավելացնելով՝ ախմա՛խ զավզակ...
Ու մինչ էդ հավաքված ամբողջ տրամադրությունը մի քիչ փչանում է, տհաճ նստվածքով: Չէ՛, դե ի՛նչ խոսք, իմ Աստվածն ինձ հետ, հո՞ սենց տափակների խոսքերից չեմ վախենալու...
Գալիս եմ տուն, արդեն մոռացած էդ խոսակցության մասին: Բաց եմ անում փաթեթները, կժերից մեկի բռնակը կոտրվել է: