Անբացատրելի է, թե ինչի է էդ Էրգիրը, ուր ես կյանքում չեմ եղել, չեմ շոշափել, չեմ քաշել խոր շնչի հետ թոքերով ներս՝ դեպի արյուն, էդքան պինդ բռնում ու քաշում ինձ: Ու էդ բարբառը, Մշո անուշ բարբառը...
«...Դավոն էր գնում: Մարութա վանքում խաչի փոխարեն սուրը համբուրած տալվորիկցի Դավոն գնում էր: Արևմարքի հետ Դավոյի շունչը խառնվելու էր Մարութա սարի ամպերին, և Կաբլորաքարի կատարին ճախրող ծեր արծիվը կրծքից մի փետուր էր պոկելու, ու իրիկնապահի բոցերով այրվող փետուրը թփրտալու էր Տալվորիկի երկնքում...
... - Դավո՜ո, ավեր տուն, կերթա՞ս... Կերթա՞ս:- Կրկնեց Համզե Պչուկը, և ծունր ծալեց ընկերոջ մահճի մոտ:- Զիս մենա՞կ է կթողիս, Դավո...
... - Քու ճակտին ուրախություն կա, Դավո, դու Էրգի՞ր է կերթաս...»

Մուշեղ Գալշոյան, «Դավոն»