Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Մնացորդաց

$
0
0
Պիտի որ արդեն Բաղրամյանի վրա մնացողները սկսեն գնալ տներով, կամ էլ այգիներում իրենց ժողովներն անցկացնեն: Արդեն պիտի դուրս գան Բաղրամյանից: Միևնույնն է, նոր բան էս պահին չեն կարող անել: Հա, մեր ժողովուրդը շփվել սիրող ժողովուրդ է, մարդիկ իրիկունները հովին դուրս են գալիս էնտեղ շփվելու: Մանավանդ մեծահասակները, որ առաջ օպերայի այգում էին հավաքվում: Բայց դե ըստ իս հիմա օրակարգը լրիվ սպառված է:

Ու ընդհանրապես չեմ հասկանում հացադուլավորներին: Որ հացադուլը չսկսեցին հունիսի 23-ի առավոտվանից, երբ ցուցարարներին ջրել, ծեծել, տարել էին, չսկսեցի հացադուլ դրան հաջորդող օրերին, այլ ընդամենը 2 օր առաջ, ու պահանջներն էլ նույնն են: Էնպես չի, որ ինչ-որ նոր պահանջ են դնում իշխանության առաջ:

Էլ չեմ ասում, որ ստատուս քվոն էս պահի չթանկացած հոսանքն է:

Ու էլ չեմ էլ ասում, որ հացադուլ մարդիկ անում են ավելի լուրջ թեմաներով ու ավելի ճգնաժամային պահերով՝ ժամանակին Արցախի հարցն էր սովետի առաջ, հետ չգիտեմ՝ էս ինչ բանտարկյալին, էն ինչ անարադարությունը... Իսկ փաստացի չթանկացած հոսանքի համար անկապ օրով ու անկապ տեղը՞... եսիմ:

Ատանկ




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles