Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Սկսվեցին կառավարության արցունքաբեր հայտարարությունները

$
0
0
Օրինակ էս մեկը՝

Սենց կարդում ես, հուզվում ես՝ վայ, էս ինչ լավ են մտածում մեր մասին: Ոնց որ կենսաթոշակայինի կռիվների ժամանակ: Լրիվ: Պետությունն իր գրպանից կտա նրանց փոխարեն, ովքեր....


Ու չեն հասկանում, որ

ա. ամեն մարդ չի, որ ուզում է պետության գրպանի մեջ մտած ապրել: Իրենց իհարկե նման բանը դժվար է հասկանալը, ինչ-որ զուգահեռ իրականության չտեսնված գաղափար է:

բ. էդ մի քանի դրամ հոսանքի գումարից բացի, մնացած թանկացումների հարցը ոնց է լուծվելու:

գ. էդ անապահով խավերին օգնելու գումարները որտեղի՞ց եք հայթայթելու: Երկնքից երեկ պարկ բյուջեի պահուստային ֆոնդ է ընկնելո՞ւ: Չէ, էլի հարկատուներից: Չլինի՞ ակցիզային հարկերի բարձրացումները հենց դրա համար են, որ մի գրպանից հանեք, մյուսը դնեք ու ձեզ խաբեք, թե անապահով խավերի եք օգնում: (էս ակցիզայինն ընդհանրապես ձեռառնոցի էր: ձեր ընդունած օրենքները որ տենց «հըլը որ առաջին ընթերցումով» անցնեն, ձեր ղեկավարած երկրի վիճակն էլ էս կլինի, էլի)

դ. ու որ ամենակարևորն է, ո՞նց ձեր մեջ մտավ էդ օլիգարխային կարծրատիպը, ո՞նց դուք սովորեցիք էդ բարեգործությանն ու օգնություններին, որ փոխանակ մարդկանց արժանապատիվ աշխատատեղով ու աշխատանքով ապահովեք, օգնություն եք անում: թալանենք, որ օգնենք:

Չէ՛, հենց սակագինն իջեցրեք: Էս բողոքը համարեք նախորդ թանկացումների համար էլ ռետրոպեկտիվ բողոք, մի քիչ էլ նախորդներից կսմթեք-հանեք ավելորդ հաշվարկները, հնարավոր չի, որ եղած չլինեն:

Ու ես չգիտեմ, էդ ՀԷՑ-ը հե՞չ իր հանձնառած ներդրումային պարտավորությունների մեջ թերացումներ չունի:

Հնարավոր չի:








Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles