Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

ֆուտբոլային

$
0
0
Նայեցի ՖԱՖ-ի դիմավորելը պորտուգալացիներին:
Հա ի՞նչ: Էդ ի՞նչ են արել ՖԱՖենք, որ էդքան վատ է զգում ազգս, էդքան ամաչում է:

Ինչի՞ պիտի մերոնք ուշաթափվեն պորտուգալացիների համար, մանավանդ եթե նրանք մերոնց վատ են վերաբերվել իրենց երկրում, մանավանդ որ եկել են մերոնց դեմ խաղալու: Ոչ մի անշնորհք բան չտեսա տեսագրությունների մեջ:

Ի՞նչն է ամոթ - «արդյոք ովքեր են» երգելը: Ինչի՞:

Ինչ հիշում եմ էս ֆուտբոլային թեմաները, ինչ-որ զանգված միշտ կոչ է անում քաղաքակիրթ վարվել, չսուլել հակառակորդին և այլն և այլն (հըլը Պորտուգալիան հեչ, թուրքերին ոնց էին կոչ անում հարգել, բըռռռռ): Ինչի՞ այ մարդ: Կարո՞ղ ա Գառնի-Գեղարդ ու դարավոր մշակույթ ենք ցույց տալիս: Սովորական ֆուտբոլային վիճակ չի՞: Ո՞վ ասաց, թե ինչ-որ մեկը դրսերում վեր է կենում ու հարգում է մեր օրհներգը կամ էլ չի սուլում մեր ֆուտբոլիստներին:

Կարևորը՝ մեր ֆաները ադեկվատ են, կռիվ չեն սարքում, տուրուդմփոց չեն անում, չեն հարբում և այլն: Քաղաքակիրթը էդ է:

Թե՞ էդ Քրիսծիկը մեր Հենոյից կամ մյուսներից լավ տղա ա, որ իրեն էստեղ չսուլեն:

Բռնեմ մինչև ֆուտբոլի սկսելը սուլել սովորեմ, որ ես էլ սուլեմ Քրիսծիկենց, շտօ՞-լի...




Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles