Լուսամուտից գլուխս հանեցի՝ ցերեկվա կարգին շոգից հետո հիմա հաճելի քամի ու հով է: Էն որ հավեսով թեթև, ծակոտկեն ժակետ կհագնես ու կփշաքաղվես ամառամուտի զովից:
Ու փշատի հոտ է բերում քամին: Եսիմ ինչքան հեռվից, մեր կողմերում փշատի ծառ աչքովս ինչ-որ չի ընկել:
Գրողը տանի, ծաղկած ծիրանենիներից հետո ինչքան անուշ կբուրային փշատի ծաղիկները, եթե քաղաքիս հարցերով զբաղվողները անիմաստ խոտերի ու թփերի տեղակ դրանցից տնկեին պուրակներում: Էլ Երևանի նման քաղաք չէր լինի աշխարհում, որ՛տև փշատի ծաղիկների հոտի նման անուշ հոտ չկա:
Ծիրան, յասաման, փշատ... Ու Երևանը կդառնար էն մի Երևանի նման, էն որ մնաց ինչ-որ տեղ հիշողությունների, երազների ու մանկության խառնարանում:
Երևանի քամին անուշ հոտ կունենար: Փշատ կբուրեր մայիսի վերջին: