Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Եկեղեցու, Պարգև սրբազանի, շնորհակալության զգացողության ու իհարկե Հոռոմի պապի մասին

$
0
0
Այսինքն, շնորհակալության զգացողության բացակայության:

Հանգամանքների բերումով չհասցրի Պարգև սրբազանի հասցեին հարձակումների մասին մի քանի բան գրել: Ասենք, անհեթեթության աստիճանը ցույց տալ, թե սրբազանը կարող է Հայկ նահապետին հայ չհամարել, կամ փորձել հասկացնել, որ ասածը պետք էր առաջին հերթին հենց Արցախի թեմի իրողությունների, Արցախի պատերազմի ու հաղթանակի կոնտեքստում հասկանալ և այլն, և այլն: Փառք Աստծու, սրբազանն ինքը պատասխանեց էդ ամենին:

Բայց մի շատ կարևոր բան էի ուզում ասել, որը նաև կապ ունի էդ վերոհիշյալ հարձակումների հետ, Վեհափառի հասցեին ամեն արժան-անարժանի բերանից դուրս եկած անշնորհք արտահայտությունների հետ և ընդհանրապես, իրենք իրենց սրբադասած ֆեյսբուքահայության ու իրական կյանքից վիրտուալ թռած այլ լայն զանգվածների հետ:

Երբ Վատիկանում Հոռոմի պապը պատարագ արեց ի հիշատակ հայոց Մեծ Եղեռնի զոհերի, սույն հայությունն ու լայն զանգվածներն էնքան սկսեցին Հոռոմի պապով հիանալ, որ հիացմունքից հալումաշ եղան: Էնքան հալումաշ եղան, որ արդեն Պարգև սրբազանի վրա էլ էլ էն հայտնի ֆեյսբուքային եռանդով չհարձակվեցին: Ու ոչ թե որ՛տև պատառը յուղոտ չէր, այլ որ՛տև ուժասպառ էին Հոռոմի պապով հիանալուց:


Ինչևէ: Հռոմի էսօրվա պապն ինչ խոսք արժանիքներ ունի, որ գնաց էդ քայլերին: Ինչ խոսք, նա լուրջ քայլ արեց՝ չնայած Մեհրիբանի սիլիկոններին, որ ասում են ամբողջ օրը Վատիկանից դուրս չէին գալիս, չնայած թուրքական ահավոր ուժեղ լոբբիին և այլն: Ինչ խոսք:


Բայց էդ մեծ ու կարևոր քայլի հետևում լուռումունջ ու շատ դժվարին, շատ քրտնաջան աշխատանքն էր Մայր Աթոռ մեր Սբ Էջմիածնի, Վեհափառ Հայրապետի, տարբեր եպիսկոպոսների ու վարդապետների, ովքեր իրենց կշռով, մեր եկեղեցու ու կաթողիկոսի անձի ու աթոռի հանդեպ եղած մեծ հարգանքով, իրենց օրուգիշեր տևած չարչարանքներով են հասել Վատիկանի սբ Պետրոսի տաճարի էդ մեծ պատարագին (ինչպես նաև Վատիկանում մեր երկրի դեսպանության: Վստահ եմ, որ նրանք էլ են լուրջ գործ արել: Լուրերում հայտնված մեկ-երկու հպանցիկ հիշատակումների հետևում լուրջ ու նվիրված դիվանագիտական աշխատանք է երևում: Տեսնողի համար):


Ու էստեղ ենք մենք գալիս էդ կարևոր կետին՝ շնորհակալության զգացողության իսպառ բացակայությանը: Հոռոմի պապին գովացինք, հիմա առիթ լինի, բոլոր կարդինալներին անուն առ անուն կգովանք... Ինչ եմ խոսում, jesuis արդեն Luxemburg, բայց կաթողիկոսը էլի վատն է: Ի՞նչ վատ, շատ վատն է: Ահավորն է: Ի՞նչ կաթողիկոս: Կար-չկար մի Պարգև սրբազան կար, որ քիչ թե շատ իր հասցեին զուսպ էին արտահայտվում, էն էլ ասեց՝ հայ ենք-հայ չենք: Բա Մաշտոցը, Մաշտոցը... Բա մարդու գրերը Կիրիլն ու Միֆոդին չստեղծեի՞ն, դրան էլ արժանի չեղանք:


Երկիրը սոված, կաթողիկոսը սաղ օր Իտալիա-Անգլիա-Ամերիկա ա ֆըռֆըռըմ: Ու ինչի՞ խորանաս, որ եթե կաթողիկոսը «չֆըռֆըռա», աշխարհը ոնց թքած ուներ, էդպես էլ թքած կունենա քո ցեղասպանությունների վրա: Իսկ որ եսիմքանիմիլիոնանոց կաթոլիկ աշխարհն էսօր Ցեղասպանության զոհերին է հիշատակում, էդ կաթողիկոսն ի՞նչ, Հոռոմի պապն արեց՝ ֆեյսբուքյան ինքնասրբադասված հայության սիրուն աՇԿերի համար:


Ու սենց էլ ապրում ենք՝ «հարևանի հարսը սիրուն ա» գաղափարով: Ապրեք, մինչև Խզմալյանի արածների շուխուռն անցնի, տեսնենք էլ ինչ հավես շուխուռ ա կպնում եկեղեցու շուրջ:


Իհարկե, ժամանակն ու պատմությունը հետո կանդրադառնան, ցույց կտան Վեհափառի ու նրա հոգևորականության արած աշխատանքի չափերը: Բայց մենք էսօր հակված չենք էդ մանրուքները նայելու: Զահլա չկա: Մի քիչ երկար որ մտածենք, կարող է Խզմալյանի բլթոցների մասին մեր կարևոր կարծիքը քոմենթելու պահն անցնի, չհասցնենք, չլայքվենք: Ո՞վ ա հարիֆ՝ մտածի:

Ու դե վերջում հավերժի մասին: Էսօր Համբարձման տոնն է, ինչպես նաև Սբ Էջմիածնի տոնը, երբ Սիսից կաթողիկոսարանը տեղափոխվեց Սուրբ Էջմիածին:

Էս հավերժությունն է: Հավերժության ճամփան: Ֆեյսբուքահայությունը, ինտերնետը կտրեցին թե չէ, կդադարի գոյություն ունենալուց: Իսկ Մայր Աթոռը այլևս հավերժական սրբություն է: Էէէէ, քանի-քանի դար արդեն:)

Տէր, անսասան պահիր Դու միշտ Քո իսկ ստեղծած Մայր Աթոռ:










Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles