Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

կիրակի

$
0
0
Էսօր եկեղեցի մտան 3 զինվոր: Գլխարկները աջ ձեռքներին, աջ ձեռքները զինվորավարի ծալած: Քայլեցին մեջտեղով ուղիղ դեպի խորան: Մեկ էլ մի աղջիկ մոտեցավ՝ ձեռքին երեք մոմ Երուսաղեմից: Էն, որ բարակ են, սպիտակ ու տակի մի կտորը՝ բաց կապույտ: Չգիտեմ ինչ ասաց, բայց մտքերը դե պարզ են: Ամեն մեկին մեկական մոմ տվեց ու հետ դարձավ իր տեղը: Զինվորները մի քիչ կանգնեցին ու գնացին մոմերը վառելու:

*****
Էսօրվա ընթերցվածը Հովհաննու Ընդհանրական առաջին թղթից էր՝

«... Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ: Եթէ ասենք, թէ հաղորդութեան մէջ ենք նրա հետ, բայց քայլենք խաւարի մէջ, ստում ենք եւ ճշմարտութիւնը չենք կատարում... Եթէ ասենք՝ «Մենք ոչ մի մեղք չունենք», մենք մեզ ենք խաբում, եւ ճշմարտութիւն չկայ մեր մէջ: Իսկ եթէ խոստովանենք մեր մեղքերը, հաւատարիմ է Նա եւ արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու եւ մաքրելու համար մեզ ամէն անիրաւութիւնից: Եթէ ասենք՝ «Չենք մեղանչել», սուտ ենք հանում Նրան, եւ Նրա խօսքը մեր մէջ չէ»:

******
Մեկ էլ էսօր սիբեխ խաշեցի, ու հոտը հիշեցրեց, թե ինչքան էի սիրում սիբեխը հենց էդպես խաշած՝ աղով ու չտապակած: Թոնրի ծխահամ լավաշով բրդուճ արաց: Սառը վիճակում: Փորձած կա՞ք:)





Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles