Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Ասել էի, որ աշխատելու եմ Ցեղասպանության թեմայով չգրել մինչև օրն անցնի, էդ ամբողջ շուխուրն անփորձանք ավարտվի, գնա: ԲԱՅՑ:

Հետևելով Իտալիա ու Վատիկան բարձրաստիճան այցի որոշ մանրամասներին՝ կարելի է ասել, որ սա, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ամենաարդյունավետ, շատ առումներով լիարժեք ու լեցուն այցերից էր:
Պատրաստված էր լավ, արված էր ահռելի աշխատանք: Գործել էին խելացի:

Հաշվի առնենք Հայաստանի Հանրապետության շատ փոքր ռեսուրսները ու մի քանի բան թվարկենք՝ Նեապոլում Սբ Գրիգոր Լուսավորչի մասունքների վերադարձը (լուրերից մի քիչ հստակ չի՝ Հայաստանի՞ց է վերադարձվել, թե՞ Հայաստանն ուղղակի կազմակերպել է էդ վերադարձը), Նեապոլի 17-րդ դ շատրվանի վերանորոգում Վատիկանում ՀՀ դեսպանության կողմից, էսօրվա պատարագը, Վատիկանի տպագրվելիք արխիվները Ցեղասպանության մասին... Էսքանն եմ հիշում էս պահին:

Սա մի քանի շաբաթվա կամ նույնիսկ ամսվա աշխատանք չի: Էս արդյունքի հետևում, եթե պատկերացնենք, ահռելի աշխատանք է, խելացի, դիվանագիտական աշխատանք: Ու արվածի մեջ մակարդակ կա:

Իսկապես, բռավո՛: Պատկերացնում եմ, որ Էջմիածինն էլ պակաս ջանք չի գործադրել:

Մի խոսքով, նորմալ ու բարեխղճորեն արված աշխատանքը միանգամից երևում է:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles