Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Քիմն ու յուր թայֆեն հայտնվել են Գյումրիում, Յոթ վերքում, ու դրանց օխռանան սկսել է մարդկանց քշել դուրս եկեղեցուց:

Միքայել սրբազանը բարկացել է ու ժողովրդին հետ մտցրել եկեղեցի: Ըստ էս վիդեոյի, Քիմենք էդ ժամանակ դուրս են գալիս եկեղեցուց:

Ուրախ եմ: Մանավանդ երբ որ ինչ-որ մի ամերիկացի Քիմի շիսծյոռկա ծիտիկ եկեղեցուց քշում է հայերին՝ out out հրամայելով: Ես քեզ ցույց կտամ աութ, այ աութի մեկը:

http://news.am/arm/videos/1578.html

Իսկ ընդհանրապես ասեմ էն, ինչ միանգամից աչք ծակեց:

Քիմենք իրենց անտանելի գլամուռով չեն նայվում Երևանի տուֆերի ֆոնին: Ոչ Մոնումենտում, ոչ էլ նույնիսկ Արմենիա հյուրանոցում: Ես որ ասում եմ Երևանը գլամուռի լպստած քաղաք չի, այ էս նկաի ունեմ:

Ու մեկ էլ, ես հեչ չեմ ուզում, որ մեր եկեղեցիները գովազդվեն: Ոչ մի ձևով, ու մանավանդ իհարկե էս: Եկեղեցին նրանց համար է, ովքեր էնտեղ բան ունեն ստանալու: Բերել սրանց լցնել եկեղեցիներ, որ սենց անիմաստ գովազդեն: փիֆ:

Հ.Գ. հիմա կսկսեն Միքայել սրբազանին կպնել: Հիմա ինքը վատը կլինի:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles