Մի քանի տարի առաջ, փաստորեն հայ-թրքական սիլիբիլների ամենաթեժ ժամանակներում, էսպիսի մի բան էի գրելապրիլի 24-ի հետ կապված: Փաստորեն էն ժամանակ ընդամենը կեղծ ցավակցություններ էի տեսնում, հիմա՝ անկեղծ գլամուռ:
Էս տարվա 100-ամյակի էս փիար հաղթարշավը, հատկապես անմոռուկ բրենդի հետ ծանոթանալուց հետո, ամեն կերպ աշխատում եմ կողքովս անցկացնել: Ո՛չ դրսերում անցկացվող միջոցառումները, ո՛չ անմոռուկների նկարներով վահանակները, ոչ մի բան չեմ ուզում ո՛չ տեսնել, ո՛չ լսել: Ես ասել եմ ու ասում եմ՝ սա արժանապատվության խնդիր էր, որ մենք տանուլ տվեցինք:
Արդեն հնարավոր չի, ֆիզիկապես արդեն ճաք ես տալիս՝ տեսնելով գրողի տարած մանուշակագույն ծաղիկները՝ մեքենաներին, դոշներին, մայկա-տռուսիկների խանութների ու սուպեռմառկետների ապակիներին՝ գովազդային ակցիաների ու զեղչերի կողքին:
Զեղչել ենք: Վաղուց: Վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ թափով: Հիմա արդեն՝ էս «ազիզ» առիթով, 100 տոկոսանոց խանութների ասած՝ լիկվիդացիոն զեղչեր են՝ 100-ամյակի առթիվ: Պըրծ: Չեմ ասում, որ սրանից էն կողմ ավելի վատ հնարավոր չի, վախենամ՝ հնարավոր է: Բայց ես դրա մասին էլ էլ չեմ ուզում մտածել:
Մենք մեր մեծագույն վիշտը, մեծագույն կորուստը, մեծագույն գուցե և ամոթը (մենք պիտի խելք ունենայինք մինչև հիմա վերլուծելու ու հասկանալու՝ Ցեղասպանությունը մեր մեծագույն ինչն էր: Ըստ իս՝ պատասխանատվությունը, բայց պիտի վերլուծած լինեինք, հստակեցրած մինչև էսօր: Ադեկվատորեն, գիտականորեն կամ չգիտեմինչերորեն, բայց ոչ էսպես) վերածել ենք իսկական տոնակատարության: Մեկը անմոռուկով, մյուսը համերգով, երրորդը բռունցքներին A և G հապավումներով (էս էլ ոնց որ պատվավոր 2-րդ տեղը բռնած տարբերակը լինի, բայց գաղափարի հեղինակները վիզ դրած լինեն էդ էլ տարածելու)...
Մեկը Ծիծեռնակաբերդում կանանց «հոգսերից կտրած» ծաղիկներով ալիք անել է տալիս, մյուսը Քարդաշյանի լակոտ-լուկուտներին աղուհաց է կերցնում, ու ոռնում «Քիմ-Քիմ», երրորդն ասում է don't deny babe... Հո՞ հավերժ մարտի 8 չի էս տարի ձեզ համար, արա՛, կամ էլ մայիսի 1:
Ես երևի կլռեմ էս թեմայի շուրջ: Հուսով եմ, առիթ չի լինի նորից մի բան ասելու: Կսպասեմ, որ էս մեծ «տոնակատարությունն» անցնի: Կաղոթեմ, որ անփորձանք անցնի: Էդքան երկրի նախագահ որ ի՞նչ են բերում գլխներիս լցնում, ես չեմ էլ հասկանում: Էդքան անիմաստ պատասխանատվություն դրանց կյանքերի համար, երբ մենք մեր վաղվա համար չենք ուզում պատասխանատու լինել:
Էսօր սահմանին էլի 20 տարեկան զինվոր է զոհվել ու ընդհանրապես, էս տարի մինի 1915 ենք ապրում՝ Գյումրիի մորթով, զինվորների զոհվելով... ես չեմ հասկանում մարդիկ ինչ սրտով են տոնում, երգում, պարում, հրճվում:
Թուրքերը դեռ կրակելու են: Դեռ դիվերսիաներ են անելու, նայե՛ք էս ֆիլմը ուշադիր: Նայե՛ք ինչքան խոցելի են մեր զինվորները որոշ հատվածներում: Ի՞նչ don't deny babe, ի՞նչ քիմ-միմ, ի՞նչ տուրիզմի զարգացում:
20 տարի անընդմեջ արտագաղթում ենք, որ աշխարհին ասենք don't deny babe... Բեյբն էլ... Մի խոսքով,բեյբերն անփորձանք գնան, էդ շառից էլ պրծնենք:
Էս անմոռուկն էնպիսի թափ է առել, որ ոչ միայն արդեն դեմն առնել չի լինի, այլև սրա շարժումն իներցիայով դեռ շատ բաներ էլի կէժանացնի, կզեղչի ու կլիկվիդացնի: Նաև ջրիկացնել իմաստով: Որ հեշտ կուլ գնա հիշողությունը, պատմությունը, արժանապատվությունը...խմողաց անուշ
... Քիչ է մնում վեր կենաս, սահման գնաս: Աչքերդ կարոտում են իրական ու ճիշտ մարդկանց, իրական միջավայրի: Ուխտագնացության պես: Ու վայթե զինվորների կողքից էլ չուզենամ հետ գալ էս սիլիկոնային խրախճանքների մասին ինչ-որ նոր բան իմանալու...
Լռեմ մի քիչ
Էս տարվա 100-ամյակի էս փիար հաղթարշավը, հատկապես անմոռուկ բրենդի հետ ծանոթանալուց հետո, ամեն կերպ աշխատում եմ կողքովս անցկացնել: Ո՛չ դրսերում անցկացվող միջոցառումները, ո՛չ անմոռուկների նկարներով վահանակները, ոչ մի բան չեմ ուզում ո՛չ տեսնել, ո՛չ լսել: Ես ասել եմ ու ասում եմ՝ սա արժանապատվության խնդիր էր, որ մենք տանուլ տվեցինք:
Արդեն հնարավոր չի, ֆիզիկապես արդեն ճաք ես տալիս՝ տեսնելով գրողի տարած մանուշակագույն ծաղիկները՝ մեքենաներին, դոշներին, մայկա-տռուսիկների խանութների ու սուպեռմառկետների ապակիներին՝ գովազդային ակցիաների ու զեղչերի կողքին:
Զեղչել ենք: Վաղուց: Վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ թափով: Հիմա արդեն՝ էս «ազիզ» առիթով, 100 տոկոսանոց խանութների ասած՝ լիկվիդացիոն զեղչեր են՝ 100-ամյակի առթիվ: Պըրծ: Չեմ ասում, որ սրանից էն կողմ ավելի վատ հնարավոր չի, վախենամ՝ հնարավոր է: Բայց ես դրա մասին էլ էլ չեմ ուզում մտածել:
Մենք մեր մեծագույն վիշտը, մեծագույն կորուստը, մեծագույն գուցե և ամոթը (մենք պիտի խելք ունենայինք մինչև հիմա վերլուծելու ու հասկանալու՝ Ցեղասպանությունը մեր մեծագույն ինչն էր: Ըստ իս՝ պատասխանատվությունը, բայց պիտի վերլուծած լինեինք, հստակեցրած մինչև էսօր: Ադեկվատորեն, գիտականորեն կամ չգիտեմինչերորեն, բայց ոչ էսպես) վերածել ենք իսկական տոնակատարության: Մեկը անմոռուկով, մյուսը համերգով, երրորդը բռունցքներին A և G հապավումներով (էս էլ ոնց որ պատվավոր 2-րդ տեղը բռնած տարբերակը լինի, բայց գաղափարի հեղինակները վիզ դրած լինեն էդ էլ տարածելու)...
Մեկը Ծիծեռնակաբերդում կանանց «հոգսերից կտրած» ծաղիկներով ալիք անել է տալիս, մյուսը Քարդաշյանի լակոտ-լուկուտներին աղուհաց է կերցնում, ու ոռնում «Քիմ-Քիմ», երրորդն ասում է don't deny babe... Հո՞ հավերժ մարտի 8 չի էս տարի ձեզ համար, արա՛, կամ էլ մայիսի 1:
Ես երևի կլռեմ էս թեմայի շուրջ: Հուսով եմ, առիթ չի լինի նորից մի բան ասելու: Կսպասեմ, որ էս մեծ «տոնակատարությունն» անցնի: Կաղոթեմ, որ անփորձանք անցնի: Էդքան երկրի նախագահ որ ի՞նչ են բերում գլխներիս լցնում, ես չեմ էլ հասկանում: Էդքան անիմաստ պատասխանատվություն դրանց կյանքերի համար, երբ մենք մեր վաղվա համար չենք ուզում պատասխանատու լինել:
Էսօր սահմանին էլի 20 տարեկան զինվոր է զոհվել ու ընդհանրապես, էս տարի մինի 1915 ենք ապրում՝ Գյումրիի մորթով, զինվորների զոհվելով... ես չեմ հասկանում մարդիկ ինչ սրտով են տոնում, երգում, պարում, հրճվում:
Թուրքերը դեռ կրակելու են: Դեռ դիվերսիաներ են անելու, նայե՛ք էս ֆիլմը ուշադիր: Նայե՛ք ինչքան խոցելի են մեր զինվորները որոշ հատվածներում: Ի՞նչ don't deny babe, ի՞նչ քիմ-միմ, ի՞նչ տուրիզմի զարգացում:
20 տարի անընդմեջ արտագաղթում ենք, որ աշխարհին ասենք don't deny babe... Բեյբն էլ... Մի խոսքով,բեյբերն անփորձանք գնան, էդ շառից էլ պրծնենք:
Էս անմոռուկն էնպիսի թափ է առել, որ ոչ միայն արդեն դեմն առնել չի լինի, այլև սրա շարժումն իներցիայով դեռ շատ բաներ էլի կէժանացնի, կզեղչի ու կլիկվիդացնի: Նաև ջրիկացնել իմաստով: Որ հեշտ կուլ գնա հիշողությունը, պատմությունը, արժանապատվությունը...