Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

մայրություն, գեղեցկություն, կեղծիք ու գռեհկություն

$
0
0
Երևի մարտի 8-ից ավելի չեմ սիրում, երբ ինձ ապրիլի 7-ին են անձնավորված շնորհավորում, մոլ մայրության ու գեղեցկության տոնդ շնորհավոր...

Ու խնդիրն էստեղ ինքնագնահատականը չի:

Խնդիրը նախ և առաջայն է, որ սա միայն կանանց տոնը չի, սա ԸՆԴԱՄԵՆԸ կանանց տոնը չի (ոնց որ ամուսինս է ասում, փաստորեն՝ ապրիլի 8-ն էլ հայրության ու գեշության տոնն ա): Սա համընդհանուր տոն է, էսպես ասեմ՝ հասկացողների համար: Ավետման տոնն է: Իսկ Աստվածածնի մայրությունը շատ ավելի ուրիշ է մնացած կանանց մայրությունից, չնայած այդ մայրությամբ նաև սովորական կինը բարձրացվեց մինչև ամենամեծ ու աննկարագրելի շնորհներ: Աստված կարող էր աշխարհ գալու այլ տարբերակներ ընտրել, բայց ընտրեց էս մեկը՝ Եվայի ցեղիցս դատապարտությունը հանելու համար նաև: Ինչևէ: Աստվածաբանության մեջ ես իրավունք չունեմ խորանալու, ում հետաքրքիր է, թող հոգևորականի դիմի:

Երկրորդխնդիրն այն է, որ էսօր գռեհկության ու կեղծիքի էն աստիճանի հաղթարշավ է, որ ամաչում ես՝ անկախ նրանից դու մասնակցում ես էդ կեղծիքին, թե չէ: Այսպես ասած կոլլեգիալ պատասխանատվության զգացողությունը չի թողնում, որ հանգիստ խղճով ու անմեղ դեմքով ընդունես շնորհավորանքներ կանացիության, գեղեցկության, ու ամենակարևորը՝ մայրության կապակցությամբ, երբ երկրիդ մայրերի մի հատված, մայրության ողջ գեղեցկությունից, կանացիությունից ու մի տեսակ պատվից դուրս եկած, կոմկուսին սազական միջոցառումներ է կազմակերպում, ծաղիկների ալիքներ անել տալիս ուզած-չուզած պետության աշխատող դարձած այլ կանանց, իսկ հետո կանգնում ու հանգիստ ստում, թե իրականում դա այն չէր, ինչ դուք տեսաք:


Չգիտեմ, չեմ կարողանում կողմնորոշվել՝ ինչն է ավելի զզվելի՝ սո՞ւտը, որ մարդիկ կարողանում էսքան հանգիստ ու բաց ճակատով ասել, Ցեղասպանության զոհերի հիշատակի, հուշահամալիրի հերթական (հերթական!! քիչ մնաց, շուտով կսովորենք) անարգո՞ւմը, թե՞ մարդկանց էշի տեղ դնելը:

Էս վերջինի համար պարզաբանեմ՝ 3000 կին Երևանում (թե՞ ոչ միայն, չգիտեմ, թող լինի՝ Հայաստանում) լրիվ բավարար է, որ կարճ ժամանակահատվածում ամբողջ քաղաքն իմանա, թե իրականում ինչ է կատարվել, ինչպես է կազմակերպվել, ինչպես են էդքան կանայք «բերման ենթարկվել դեպքի վայր» (մի կողմից սովետական անցյալ ունենք, մյուս կողմից սովետական ներկա, ուր միջոցառումները միևնույն տրամաբանությամբ են կազմակերպվում ու սույն երկաթյա փաստարկով:

Երևանը փոքր քաղաք է, ուզես-չուզես գոնե մի ծանոթ ամեն 100 հոգու մեջ կգտնես:


Իհարկե, տիկինը վստահեցնում է, թե 3000-ից ավել կանայք հոգսից են կտրվել, թեև բոլորիս էլ պարզ է, որ իրականում «հոգս» բառն այստեղ էվֆեմիզմ է՝ փոխարինելու «գործ» բառին:

Ու խնդիրը հենց էս անտանելի գռեհկության հաղթարշավն է, որ թույլ չի տալիս ոչ մի կերպ մարսել ապրիլի 7-ն էս աստիճանի մասսայականացնելու փաստը: Խանութներում առևտրի խթանո՞ւմ, դե լաաավ, ոչինչ, ծաղկավաճառների տո՞ն՝ էլի ոչինչ, բայց էս կարգի ոչ կանացի, մայր բառին ոչ սազական սուտը պարզապես խեղդում է:

Ու էսքանից հետո կարդում ես պաշտոնական շնորհավորանքներ ու ավելի հիասթափվում քեզնից, քո «տոնից» ու դրա ատրիբուտներից:

Չէ՞ որ Ցեղասպանության տարիներին իրապես արժանի կանայք են նահատակվել՝ և՛ գեղեցիկ, և՛ մայր, և՛ արժանապատվության խորը զգացողություն ունեցող: Չէ՞ որ չի կարելի նրանց գերեզմանները տրորելով ծաղիկների ալիք անել (իսկ Ծիծեռնակաբերդի էդ տարածքը նրանց չունեցած գերեզմանների տեղն է, նրանց քամուն տրված ոսկորների երևակայական հանգրվանը): Չի կարելի «հոգսը թողնել» ու գալ նման գռեհկության մեջ ընկնել, թողնեիք, որ կանայք իրենց հոգսը կրեին, գոնե մեր կանանց մեծամասնությունը բավականաչափ խելացի է ու գիտի էդ «հոգսի» ողջ կարևորությունը ու «լուծի» քաղցրությունը:




Չգիտեմ, ես գերադասում եմ հնարավորինս հեռու մնալ մեր օրերին էսքան բնորոշ էս գռեհիկ պաթոսից: Էստեղ ո՛չ կանացիություն կա, ո՛չ գեղեցկություն:


Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles