Հիմա փաստորեն նորից պարսիկների գարնանային սրացումների ժամանակն է: Գլուխդ ուր շուռ ես տալիս՝ պարսիկ «տուրիստներ» են: 70-ականների վերջի - 80-ականների մոդայում սառած «դիսկո-դանսո» տղամարդիկ, վուլգար ու իրենց երկրի թոկերից փախած աղջիկներ, որոնք վերջապես ազատություն են ստացել ու տեղը չեն բերում, որ էդ ազատության անունը Հայաստանի Հանրապետություն է, որն արդեն ուրիշի երկիր է՝ ուրիշ վարք ու բարքով, պահվածքի ուրիշ կանոններով և այլն:
Իհարկե, էստեղ մեղավորը ՀՀ պատկան մարմիններն են, օրինակ ինչո՞ւ ոչ՝ Ոստիկանությունը, որ հաճախ աչք է փակում նրանց լկտի պահվածքի, օրինազանցությունների վրա, տուրիզմի ոլորտի պատասխանատուները: Ինչպես նաև մեր՝ հաճախ չափից դուրս ու անհասկանալի «հյուրընկալությունը», անտարբերությունը, մանավանդ տղամարդկանց:
Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ որպես մեծ ու նոր, դարձել է հերթական տուրիստական այցելատեղիներից մեկը:
Կիրակի օրը պատարագին, երբ մարդիկ ամեն մեկն իր համար, անձայն, առանց կողքինին խանգարելու «խորացած» էր պատարգի ու Խորհուրդի մեջ, կեսից մեկ էլ ինչ-որ «ներկայության» ձայն լսվեց: Պտտվեցի՝ մի 50 պարսիկ հեղեղի պես լցվել են եկեղեցի: Բոլորի ձեռքներին ինչ-որ նկարող սարքեր, փադեր, եսշատգիտեմինչ զրթուզիբիլներ: Էնպիսի տպավորություն, որ ցուցահանդես են մտել կամ էլ ավելի վատ՝ մարդաբանական այգի, իսկ ներսի հայությունն էլ՝ ցուցանմուշ է, նկարելու ապրանք: Ու իհարկե՝ ոչ էնքան միալար վնգոց: 5 րոպե հետո էդ ամբողջ զանգվածը տարածվեց եկեղեցում, հա-հա, հի-հի, էստեղ են նկարվում, էնտեղ են նկարվում:
Ես ստիպված մի խումբ վուլգար ջահելների նկատողություն արեցի՝ սուս մնացեք: Մի րոպե անց նույնն էր: Սկսեցի փնտրել հայախոս ուղեկցողի, որ մի քանի բան ասեմ, ճշտեմ՝ որ տուրիստական գործակալությունն է էսքան խելացի ու կրեատիվ, որ ավտոբուսներով պարսիկներ է բերում պատարագի ժամին՝ առանց գոնե մի քիչ հարգելու իր հայրենակիցներին կամ սեփական հավատքն ու եկեղեցին:
Հայախոս էդպես էլ չգտա:
Մի 20 րոպեից սրանք գնացին: Հազիվ մի քիչ բարկությունս իջել էր, մեկ էլ նորից մի էդքան գլխաքանակ նույն ձևով, նույն ֆասոնով, նույն պահվածքով էլի լցվեց: Ու էլի սկսեց խանգարել:
Արդեն քանի տարի է՝ պարսիկների գարնանային հեղեղից, նրանց պահելաձևից, բարքերից բողոքում ենք: Ու արդեն քանի տարի է՝ պարսիկներին կարգի հրավիրող չկա: Սա տուրիզմ չի, տուրիզմի զարգացման ու դրա բերած փողերի մասին երազող պետական մարմիննե՛ր, դուք աշխարհի զարդ Իտալիա գոնե մի անգամ գնացած կա՞ք, գոնե մի անգամ տեսած կա՞ք, թե ինչպես են իրենք իրենց հարգում: Ես չեմ հասկանում, դժվա՞ր է արդյոք պարտադրել որոշ կանոններ քո երկիր մտած օտարերկրացուն: Ինչի՞ մետրոյում նկարել կարելի է միայն տուրիստ-պարսիկներին, իսկ տեղացիներին՝ ոչ: Ինչի՞ գարեջուրը ձեռքին մեքենա վարել կարելի է պարսիկներին, երբ տեղացիներին էլի չի կարելի:
Ձեր մտածելու տեղը ո՞ր հատվածում է:
Դուք պարտավոր եք էստեղ աշխատող ու էդքան պարսիկ բերող տուրիստականներին ստիպել, որ իրենց տուրիստներին որոշ «Չի՛ կարելի»-ներ սովորեցնեն, զգուշացնեն, հետևեն: Ի վերջո հենց պարսիկները պիտի որ լավ հասկանան, որ՛տև նույն Պարսկաստանում դժվար օձն իր պորտով հավքն իր թևով համարձակվի մզկիթ մտնել նամազ-բաների ժամին, նկարվել: Ի՞նչ եմ ասում, սկի տուրսիտ կանայք իրավունք չունեն իրենց ուզած ձևով փողոց դուրս գալու...
Լրիվ Սյունիքի արոտավայրերի պատմությունն է: Ուղղակի արոտավայր են դարձրել ամբողջ Հայաստանը, հատկապես Երևանը: Արժանապատվությունը, ինքնասիրությունն ու սեփական երկրի հանդեպ հարգանքը տրված է վարձակալության՝ դիմացը ստանում ենք ՓՈՂ, վեներական հիվանդություններ ու էլի ՓՈՂ, երևի բոլ-բոլ թմրանյութեր ու էլի լիքը էդ կարգի ուրախություններ:
Էս էլ տեսանյութ: Ու էս մասսան իրեն հենց էդպես էլ պահում է ոչ միայն համերգների ժամանակ, փակ տարածքում, որտեղ մենակ իրենք են, այլև փողոցներում, տրանսպորտում, եկեղեցիներում և այլուր:
Ու ես կարծում եմ, որ եկեղեցին էլ պիտի իր տարածքը վերահսկող ոստիկաններին հանգիստ դիմի, որ հատկապես պատարագի ժամանակ, անկարգ պահվածքի դեպքում դրանց հանեն դուրս: Ոչ մի հանդուրժողականություն, սա էդ դեպքը չի: