Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

համեմատելով ասեմ, որ պարզ լինի

$
0
0
khlurd-ն ասում է, որ ֆբ-ում անտանելի հիացական բացականչություններ կան Ռուբեն Վարդանյանի հասցեին: Ինչ-որ բան է ասել, թե արել էս Ցեղասպանության անմոռուկային վիճակների համար ոնց որ թե:

ՀԻմա մտա էդ 100lives.com իր մասին մի նյութ գտա, որտեղ Հայաստանի համար իր արածների մասին խոսելիս Դիլիջանի դպրոցի մասին են պատմում:

Ուրեմն ասեմ՝ էդ Դիլիջանի դպրոցը ոնց որ 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանում - մեզ հետ ոչ մի կապ չունի, տեղն եկած ժամանակ էլ պերմյակովներ են սպրդում ու մարդ-մուրդ մորթում:Էդ ոնց որ մի զուգահեռ աշխարհ, որի ճամփեքը երբեք չեն հատվի Հայաստանի, նրա ապագայի ու մանավանդ զարգացման պրոցեսի հետ: Օտար գոյացություն՝ օտար շահերի համար ստեղծված: Մի քանի բուֆետչիկ-պահակ-հավաքարարն էլ հաշիվ չի:

Էդ մարդիկ ոնց որ խոպանչի լինեն առաջին հայացքից սեփական հողի վրա: Իրենց կարգավիճակն էսպիսին է՝ մեր Վալոդն էլ խոպան ա: Ու՞ր, ռուսաստաննե՞ր: Չէ, ստե մոտիկ, Դիլիջանի դըբրոց:

Եթե նույնիսկ լեզվի մասին օրենքը փոխել չտար էդ չարորակ ուռուցքի համար, էլի պիտի նույնը ասեի, բայց քանի որ համ էլ լեզվի օրենք է փոխել, հազարապատիկ անգամ շատ ավելի վատ է իր արածը: Էդ հետո կտեսնեն չտեսնողները, երբ որ դրանց հետ մեկտեղ համ էլ ռուսական ու այլ համալսարանները էս թափով բացվեն ու հայկական համալսարանները մնան բորդյուրին: Ու էլ ուղղելու հնարավորություն չլինի:

էդքան բան: մտածեք մի քիչ, ափսոս չի

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles