Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

մանդարին

$
0
0
Երեք ամիս առաջ մանդարինի մի քանի կորիզ էի դրել հողում: Չէր բռնել: Էն սուտի հողերից էր, որ բույսերը մեջը տնկած վաճառում են: Մտածում էի, երևի դրանից էր, որ ոչ մեկը չէր բռնել:
Ու ծաղկամանը դրել էի մի հեռու տեղ, մինչև տրամադրվեմ, հողը փոխեմ, ուրիշ բան տնկեմ:

Մեկ էլ էսօր աչքս ընկավ, որ մի 10 սմ-ոց ծիլ կա մեջը՝ գլխին մի բացված տերև, մեկն էլ կողքից դեռ փակ: Էն անուշ թարմ կանաչ գույնի: Աչքերիս չէի հավատում: Որ՛տև մի 2,5 ամիս էլ հաստատ չէի ջրել:

Ու որ խորանում ես՝ կյանքում շատ հաճախ հենց էդպես էլ լինում է: Ինչ-որ բաներ փորձում ես, տեսնում ես՝ ձեն-ձուն չկա, առաջխաղացում չկա, հույսդ կտրում ես գործից էլ, մարդկանցից էլ: Մեկ էլ որտեղից որտեղ, կորած-մոլորած տեղից հայտնվում են: Գո՛րծն էլ, մա՛րդն էլ ծլարձակած:)

ատանկ:)

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles