Ես էլ գրեմ էդ կինոյից, չնեղանա
Հենց սկզբից, երբ ցույց է տալիս ռուսական գավառական ծայրամասը՝ անանուն, հազարներից մեկը, հիշեցնում է Груз 200-ն Բալաբանովի: Ես շատ կինո չեմ նայում, միգուցե էլի ու շատ կան ռուսական անհույս ծայրամասերի մասին ֆիլմեր, բայց ինձ հենց էդ մեկը հիշեցրեց: Իհարկե, ո՛չ դաժանությամբ, ո՛չ խորությամբ չի հասնի նրան:
Համարյա միանգամից գալիս է մյուս ասոցիացիան՝ Գորկու նկարագրած Ռուսաստանը: Էն որ հազարավոր կիլոմետրերով ձգվող անծայրածիր ու ահռելի տարածքներում մարդիկ հարբում են, մեռնում են, անհետ կորում՝ անանուն, անճակատագիր, անտեր, ասես ճանճեր:
Ու ֆիլմն էս ամենի մասին մտածել է տալիս: Դու տեսնում ես էդ վիշապին ամեն տեղ՝ ամեն մեկի կյանքում ու ներսում, կենցաղի մեջ, պետական ապարատի մեջ, օդում: Ծովից էլ մի պահ ոնց որ հեն է՝ դուրս կգա: Ամեն տեղ էդ չհաղթահարվող վիշապն է: Տխրում ես էդ ահռելի երկրի ու էդ երկրի ժողովրդի համար: Հերթական անգամ հասկանում, որ էդ երկիրը ձեռքը հավաքել, ծուռ տեղերը շտկել հնարավոր չի, կամ էլ գրեթե հնարավոր չի:
Ու ըստ իս ամեն ինչ շատ ավելի լավ կգնար ֆիլմում, եթե ռեժիսորը թողներ էդ ղեւիթանին էդպես օդերում ու ուղիղ տեքստով Հոբի գրքից մեջբերումը չդներ քահանայի բերանը: Էդտեղից մի անգամից սյուժեն փլվում, ընկնում է պաթոսի գիրկը: Ինչ-որ լլոյդ-վեբերյան սուպերաստղ: Բուլգակովյան Մատթեոս:
Ի դեպ, ըստ իս բատյուշկան՝ տեր Վասիլին, շատ անհաջող էր խաղում: Շատ: Ու եպիսկոպոսի խոսքը շատ աշխարհիկ էր: «Միակ ճշմարիտ օրթոդոքս հավատքի» համար կռիվ տվող սրբազանը հաստատ մի քիչ ավելի եկեղեցական խոսք պիտի ունենար՝ համապատասխան արտասանությամբ:
Երևի էսքանը:
Ու հա, ես կարծում եմ՝ էս ֆիլմին մի տոննա միջազգային մրցանակ կտան: Իզուր չի մի պահ փուսի ռայըթը «առկայծում» հեռուստացույցի էկրանին, ու իզուր չէր սրբազանի վերջին ճառը:)
Ու ամենավերջում էլ՝ էս կարգի շեշտադրումներով ֆիլմեր որ նայում եմ, երազում եմ, որ մեր մասին էլ նկարահանվեն ֆիլմեր: Էն որ պրոբլեմներդ աչքդ մտցնեն, որ մտածես՝ որտեղից սկսես դզվել: Իհարկե, ավելի լավ կլինի, որ Լունգինի «Ցար»-ի մակարդակի լինեն, բայց դե ոչ թե Նժդեհ ու Ցեղասպանություն, էլի: