Առավոտ շուտ միշտ բացում եմ վարագույրներս, հետո լուսամուտը:
Մի հատ ստուգում եմ օդը, բարևում եմ եկեղեցուս, սարերիս:
Էսօր առավոտ էլ, նայում եմ՝ Մասիսը մի կողմից, Արագածը մյուս կողմից, Հայկական պարը արանքներում, արևի տակ արդեն վարդագույն են, չնայած Երևանին արևի շողերը դեռ չեն հասել, Երևանում արև դեռ չկա:
Ու փառք Քեզ, Տեր, էս հրաշք երկրի համար, որ տվել ես ինձ: Փառք Քեզ էս անփոփոխ ձնածածկ Մասիսի համար, Արագածի համար, որ հազարավոր տարիներ էսպես անվրդով ու սիրուն մեզ փորձում են հիշեցնել՝ ինչ երկրի տեր ենք, բայց մենք նախընտրում ենք մոռանալ:
Հասկանում եմ մեգապոլիս, ինտերնետ-բան, բայց դե, չէ, չեմ հասկանում:
Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գնտում՝ վազքով տարված ու զբաղված:
Մենք բոլորս, որ հոգնաբեկ չենք նայում՝
Մոռանալով աշխարհային չարը, բարին:
Տրտում կօրհնենք մի իրիկուն օրերը մեր
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին:
Չարենց:
Ու հիմա ինձ չհամոզեք, թե Չարենցը մեգապոլիսում էր ապրում, ինտերնետի դարում: