Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Կեցցե՛ մեր դատարանը, աշխարհի ամենաարդար դատարանը...

$
0
0
Վարդան Պետրոսյանի փաստաբանն ասել է, որ ապրիլին սպասվելիք համաներմանը Վարդան Պետրոսյանին ամենայն հավանականությամբ ներում կշնորվի: Նա էլ ազատ կարձակվի: Լավ, ասենք թե իրոք էդպես կլինի:

Բայց ես ինձ էնքան վիրավորված եմ զգում: Վիրավորված նրա համար, որ ոնց որ մտքներին դրած լինեին մարդուն մեղավոր հանելը, ճնշելը, էդքան նեղության մեջ դնելը: Վիրավորված խորը անարդարության զգացողությունից: Վիրավորված էն զգացողությունից, որ մեր դատական համակարգը հաստ ու անճեղքելի պատ է՝ լավ, տեղը տեղին թրծած քյառփինջներից բաղկացած:

Վարդան Պետրոսյանի ելույթը լսելուց, հարցազրույցները կարդալուց հստակ երևում է՝ մարդն էնքան ուժեղ է Աստծով ու իր հավատքով, որ իր համար կալանավայրն էն ահավոր տեղը չի, ինչ որ բոլորս պատկերացնում ենք, ինչ որ այն է մեծամասնության համար: Ինչի հույս որ հավանաբար ունեին նրան էնտեղ փակողները:

Բայց ինչի՞ համար, գրողը տանի: Ինչի՞ են էդքան ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում մարդու հանդեպ: Ի՞նչ են ուզում ապացուցել: Որ իրենք վատություն անել կարո՞ղ են: Է՞, ո՞վ էր կասկածում, որ: Կարծում եմ, բոլորի մոտ էլ կասկածներ կան հակառակ պահով՝ արդյոք ի վիճակի՞ են վատությունից բացի ուրիշ բան անել: Ասենք՝ անաչառ ու արդար դատել: Փաստորեն ի վիճակի չեն: Ու մենք բոլորս ճիշտ էլ գիտենք:

Ի՞նչ ասես: Աստված իրենց հետ: Աստված իրենց Իրեն տա, որ մեկ-մեկ նայեն իրենց արածներին ու վախենան:

ՈՒ համբերություն տա Վարդան Պետրոսյանին: Ու նրա նման հարյուրավոր մարդկանց ուժ տա՝ իրական վատն ու անցողիկը ժամանակավոր դժվարություններից տարբերակելու համար:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles