Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 1

$
0
0
Ստրկատիրական հասարակարգը Հայաստանում չի վերացել: Հակառակը, ընդունել է դրա ամենավտանգավոր տեսքը՝ ստրուկների ձեռքն իշխանություն են տվել: Իշխանություն են տվել՝ առանց հասկանալու, որ ստրուկը միայն ծախվել գիտի, քանի որ շղթան վզից մի տերից մյուսին անցնելուց բացի ոչինչ չի տեսել: Չգիտի, չի պատկերացնում, որ շղթան վզից հանած ավելի հեշտ կշնչի, որ եթե ինքն իրեն չառաջարկի տարբեր առևտրականների, կապրի ազատ կյանքով՝ մարդու նման:

Պետք է ազատել հասարակությունը ստրկամտությունից ու առաջին հերթին ստրուկներին՝ իրենց իսկ ձեռքից: Փորձել ստրուկին բացատրել, որ կյանքն այլ տարբերակներ էլ է տալիս, ուրիշ ելքեր, այլընտրանքներ, ուղղակի պետք է շղթան հանել վզից, ազատել ուղեղը ու սկսել մտածել ազատի նման:

Բացել է պետք նրանց աչքերը, հասկացնել, որ նույն Մաշտոցը նրանց ու նրանց երեխաների համար էլ դեռ 15 դար առաջ ստեղծել է ԱԶԱՏ լինելու հնարավորություն, որովհետև այն, ինչ նա է արել, ընդամենը տառերի հավաքածու չի, այլ էություն, ինքնություն կերտելու հնարավորություն:

Վաղը էլի հավաք: Կարգախոսը՝ "Ազատություն ստրուկներին"

Ո՞վ էր կարծում, թե հեշտ գործ է կարծրացած ստրկամտություն քանդելը:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles