Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Երեկ եկեղեցիներում պատարագից հետո հոգեհանգստի կարգ էր Սերյոժայի համար ու մեր զոհված զինվորականների:

Տարին սկսել ենք ահավոր մեծ ու շատ զոհերով: Շատ խառը: Անհանգիստ: Մեր սովորական առօրյայից ահավոր տարբերվող հունով սկսեց ընթանալ կյանքը:

Առաջ եթե դուռը մոռանում էինք փակել, ապա՝ ոչինչ: Առաջ նույնիսկ գիշերով էր կարելի մոռանալ դուռ փակել: Շատ-շատ գողություն, մեկ-մեկ ինչ-ինչ հանգամանքներում գուցե և սպանություն, բայց ոչ էսպիսի մորթ: Ոչ երեխեքին:

Առաջ եթե սահմաններում միջադեպեր էին, էսօր դիվերսիաներ են, պատերազմ սահմանագծով մեկ:

Մեր իրականությունը շատ արագ փոխվեց, մի քանի րոպեի ընթացքում: Մեկ-երկու դեպքով: Չես կարող ջայլամի պես ապրել, աչքերդ ու ականջներդ փակել ու քեզ հույս տալ, թե ամեն ինչ առաջվա պես է:

Ես չգիտեմ՝ ինչի էդպես եղավ, ինչի մենք մի օր զարթնեցինք՝ պարզելու, որ խայտառակ դժբախտություն է տեղի ունեցել, որ դրա մասնակից «հերոսներ» կարող էինք դառնալ յուրաքանչյուրս: Ահավոր խոսքեր են, բայց ամեն ինչ պարզ է, հստակ: Սառը, ավելի ճիշտ՝ սարսառցնող հաշվարկ: Մեզնից յուրաքանչյուրը:

Ու զոհված զինվորներն էլ կարող էին ու կարող են լինել յուրաքանչյուրիս տնից:

Հայկական ազգային դարձած «իմ հետ տենց բան չիլնի»-ն արդեն սկի օյին չի: Բաներ կան, որ քեզնից կախված չեն, դու չես որոշողը, դու չես կարող ենթադրել ու հաշվարկել կյանքի բոլոր հնարավոր կոմբինացիաներն ու քեզ ազատել դրանցից: Շատ պիտի մտածենք, անընդհատ պիտի մտածենք: Մտածելու ունակությունը պիտի վերականգնենք: Մեր հատկապես երևանյան, մայրաքաղաքային կյանքում մեզ պիտի թափ տանք: Մեր կենցաղում կրճատումներ պիտի անենք: Հիմար ու շատ մոդայիկ բառ եկավ գլուխս՝ կորպորատիվ: Մենք մեր կորպորատիվ շահերն ու պարտավորությունները պիտի գիտակցենք:

Անցած 10-15 օրն արդեն ինչ-որ շատ հեռավոր ու անիրական են թվում, բայց հեռավոր չեն: Ընդամենը անցած 2շաբթի էր, որ պստլո Սերյոժան մահացավ: Մեզ ընդհանուր ցավ տվեց էլի: Ընդհանուր: Զինվորներն էլ մեր ընդհանուրն են: Երեկ եկեղեցին ևս մեկ անգամ էդ ընդհանրությունն ընդգծեց, որ էդ կորուստների հետ առաջին հայացքից անմիջական կապ չունեցողներին հավաքեց աղոթելու: Հանուն:

Մենք չենք կարող ձևացնել, թե էս տարվա առաջին 20 օրը մեզնից յուրաքանչյուրին չէր վերաբերում:

Օֆֆլայն էի գնացել, Առաջավորաց պահք է, բայց ասի էս մտքերս հանձնեմ «թղթին»: 

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles