Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Իրիկնամուտ, խաղաղություն՝ առևերույթ

$
0
0
Թեյի խանութի վաճառողուհին կտրոնը տպելիս պատահաբար մի-երկու 0 ավել է սեղմում:

- Վա՛յ, էս ինչ եղավ: Այ քեզ բան..., - ու սկսում ուղղելու անհաջող փորձերը:
- Եկեք Ձեզ օգնեմ, ես աշխատել եմ, գիտեմ, - առաջարկում է գնորդ աղջիկը: Վաճառողուհին ուրախացած տեղը զիջում է գնորդին: Աղջիկը ջնջում է, նորից հավաքում, տալիս վաճառողին:
- Շնորհակալություն, - ուրախանում է վերջինս: - Դուք որի՞ց եք ուզում, - անցնում է հաջորդին:

Ծանոթ մուրացկաններ փողոցներում: Էս մի ռուսախոսը, որն ամեն անգամ մի փախած պատմություն է հորինում ու վերջում՝
- теперь ողորմություն собираю у народа...

Էս անգամ «արցախսկայա» է, բռատ - ազատամարտիկ, ա յա ձենգի սաբիռայու նա լեկառստվը:

Մի տատիկ նորածին թոռանն է հանել ման տալու, երեխան լաց է լինում, տատիկը առանց մայթին հասնելու հանում է, երեխային գրկում, փորձում մյուս ձեռքով էլ սայլակը քշել: Առաջարկում եմ՝ բերեք ես քշեմ: Շնորհակալություն է հայտնում՝ հանեցի մի քիչ ման գանք, մաման հանգստանա, էն էլ սկսեց լաց լինել: Առաջին անգամ եմ հանում դուրս:
- Մամային է կարոտել, երգեք, կհանգստանա:
- Հա, երգում ենք, բա ոնց: - Ու նորից երեխային դնում է հետ սայլակի մեջ: Սկսում օրորել, ձագուկը հանգստանում է, տատիկը՝ ժպտում՝ թեթևացած ու երջանիկ:

Սայաթ-Նովայի սիրիահայերի խանութից զեյթունի ձեթ եմ առնում: Քեսաբցի են, աղջիկն ասում է՝ հայրն էնտեղ է, չի կարողանում թողնել-գալ: Ասում է՝ հենց թողնի, էլ տերը չի լինի: Ես էլ հեն է՝ իրենցից սիրիական զեյթունի ձեթ կառնեմ: Ավել բան չեմ կարող անել էս պահին...

... Քաղաքը հանգիստ է ու գարնանային: Տաք ու մարդամոտ: Երեխեքով լեցուն: Մայրերով ջահել: Խաղաղ՝ առևերույթ: Առևերույթ, որ՛տև քաղաքի տղաները սահմաններ են պահում, կռիվ են տալիս

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles