Արդեն քանի օր է՝ փորձում եմ հասկանալ՝ ինչ զգացողություն է մեջս: Հա, բարկության, ափսոսանքի, անկարողության զգացողություններ էլ կան, բայց վիրավորանքը գերիշխում է:
Վիրավորանք էս աստիճանի լկտիությունից: Դատելով հրաժարված փաստաբանի խոսքերից՝ կարծես զղջման նշույլ իսկ չկա էդ տականքի մոտ: «Չեմ կարող ասելը» հնչում է որպես լավ վարժեցրած թութակի պատասխան:
Վիրավորանք մեր ղեկավարության լռությունից ու էս աստիճանի անթասիբ անճարությունից: Անճար էնքան, որ չիմանաս ցավակցանքի խոսքերի հետ էլ ինչ ասես, որ մարդկանց թեթևացնես: Արդյո՞ք էդքան խղճուկ է պրոտոկոլային բառապաշարը ՀՀ ղեկավարության: Ու սրա կողքին Էրդողանին գրած նամակը զրոյից ցածր արժեք ունի իմ աչքում: Հարազատիդ չասած ցավակցությանդ կողքին թշնամուդ պորտը տեղը դնելը առնվազն քմծիծաղելի է:
Վիրավորանք «միակ ու հզոր» դաշնակցի կնիկական լռությունից: Իհարկե, մենակ ահավոր միամիտ մարդը կարող է ինչ-որ ակնկալիքներ ունենալ ինչ-որ դաշնակիցներից, ինչ-որ դարավոր բարեկամություններից: Մեկ էլ պատմությունից լրիվ անտեղյակը: Բայց էս լռությունը դաշնակցության ու բարեկամ-չբարեկամության հետ կապ չուներ: էս լռությունը տղամարդկային չէր, էս ղզիկի լռություն էր, ինչքան էլ որ լռողներին թվա, թե իրենք իրենց իմպերիայի ու մեծության բարձունքներից են լռել:
Ամենախորը վիրավորանքը, որ հարցեր է առաջ քաշում, ու դրանց պատասխանները դեռ չկան, ամենավերքոտ վիրավորանքը նրանից, որ մեծահասակներին կրակելով է սպանել, իսկ երեխեքին՝ մորթել: Վերջին թուրք ասկյարի պես մորթոտել երեխեքին: Սրտիցդ մինչև ստամոքս խփող վիրավորանք մորթից մազապուրծ ու կյանքի համար կռիվ տվող էն պստլիկ մարդու համար: Աննկարագրելի վիրավորանք էդ թմբլիկ տոտիկներով ու թաթիկներով առողջ երեխայի համար, որ ենթագիտակցականով, բնազդներով արդեն գիտի, որ իր մորը խլել են իրենից:
Արդեն ինչ էլ անեն, ինչ էլ ասեն՝ էդ վիրավորանքը չի անցնի:
Հիմա մենակ թե ձագուկը ապրի: Ու լիարժեք ապաքինվի: Տիրոջ կամոք, իհարկե:
Հ.Գ. 17:02 երեխան մահացավ....