Նոր տեսա, որ պետիցիա են ստորագրում, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից քշեն:
Ռուսական ռազմաբազայի հետ կապված իլյուզիաներ չունեմ, բայց չեմ էլ ստորագրի էդ պետիցիան:
Եթե հնարավորություն ունենամ, վաղը ես էլ կգնամ Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույցի:
Վստահ եմ, որ խառը նպատակների ու պահանջների տերեր են հավաքվելու էնտեղ:
Հակառուսական տրամադրություններն էլ որ լինեն, ենթադրում եմ, որ կան, նորմալ են: (Քաղաքականացնողն էլ առաջին հերթին Ռուսաստանն ա՝ իր տապոռ լրատվամիջոցներով: Իր իմպերիալիստական շովինիզմով: Իր անտաղանդ ղեկավարությամբ և այլն:)
Ուզում եմ ասել, որ նորմալ է ամեն տեսակի տրամադրվածությունն էլ, վրդովմունքն էլ, պահանջն էլ: Անկախ նրանից՝ ես էս մեկին եմ համաձայն, մյուսը էն մյուսին, երրորդը՝ չորրորդին և այլն:
Կարևոր է էս ամեն ինչը ու պետքական: Թեկուզ մենակ նրա համար, որ կիսիլյովավոլինկինյան «սեպերը», սապոգային շովինիստները ու տապոռային քարոզիչները մինչև ամենավերևի էշելոններ մի քիչ տեղը բերեն, որ Հայաստանն իրենց երազած ֆորպոստը չի: