Quantcast
Channel: Noni_no's
Viewing all articles
Browse latest Browse all 1849

Article 0

$
0
0
Ամեն անգամ մեր զոհերի մասին լսելիս, առաջին միտքս՝ "խեղճ երեխա"-ն է: Հետո ինքս ինձ ուղղում եմ՝ ի՞նչ երեխա, տղամարդ են: Ի՞նչ խեղճ, առյուծ են:

Հաջորդ միտքս՝ "խեղճ ծնողներ"-ն է: Հետո ինձ հույս եմ տալիս, որ նրանք  կմխիթարվեն՝ առյուծ տղամարդ ենք մեծացրել...

Ու եթե ծնողներն իսկապես ուժ են գտնում իրենց մեջ էդպես մտածելու, ուրեմն մենք ենք խեղճը, որ էդ մահերի ու արյան արդյունքում ապրում ենք խաղաղ ու հիմնականում՝ անհոգ: Ամեն անգամ կծկվելու աստիճան խեղճանում եմ, որ ոչինչով չեմ հեշտացրել զոհված զինվորի բեռը: Ի՞նչ չեմ արել, որ կարող էի անել նրանց համար: Աղոթելուց բացի: Ապագա զինվոր մեծացնելուց բացի, էլ ի՞նչ պիտի անեի, որ չեմ արել:

Ու հա, քանի թուրքը կողքերում է, մենք հանգիստ չունենք, էդ պարզ է:

Ասում են՝ Ալիևի կոշիկին չեն իր զինվորների կյանքերն ու մահերը, հա՞: Դրա համար էդքան անխնա ուղարկում է մահվան բերան, թեկուզ 1000-ին հանուն մի հայի կյանքի՞:

Ի՞նչ ասեմ էդ դեպքում: Չոռը տանի Ալիևի բալեքին, ուրեմն: Ու նենց, որ էդ անգլուխը հասկանա, որ մեր զինվորների կյանքի գինն է վճարում: Ու նենց հասկանա, որ կախվելն ու քամու տակ ծածանվելը գա իր նավթի աշտարակներից:

Ուրիշ ի՞նչ ասեմ: Էլի խեղճացա:

Viewing all articles
Browse latest Browse all 1849

Trending Articles