Հետ եմ մնացել կյանքից փաստորեն: Ջեմալի շան ցեղը ոտն է պնդացնում Հայաստանում:
Ազգս էլ հավեսով իրականացնում է հայ-թուրքական սիլիբիլիի հեղինակների ծրագրերը՝ "ընդառաջ" հայտնի հարյուրամյակին:
Էդ ի՞նչ պիտի ասի հերթական Ջեմալը (ի դեպ, չե՞ք զգում, որ եթե ամաչող լիներ պապուց, անունը փոխած կլիներ, կամաչեր էդ անունով ազգիս աչքին երևար), որ չենք լսել, որ արժեր դրան բանի տեղ դնել:
Էդ ի՞նչ մուրազով պահած ծափեր ուներ ազգս տալու, որ էլ մարդ չէր գտել, դրան էր ծափ տալիս: Ինչի՞ համար: Գենետիկայի՞: Անվան շարունակականությա՞ն: Թրքությա՞ն: Գրած գրքերի՞:
Հերթական Ջեմալին քոստյում են հագցրել, մազերն են երկարացրել, քթին ակնոց դրել, որ ազգս նրան նայի, պապու ֆեսը չտեսնի՞: Ասել է "Ցեղասպանություն", ազգս սիրել է նրան: Ծափ է տալիս՝ էսօր թուրքն ուրիշ է, հրես՝ թոռնիկը վկա:
Ի՞նչ պիտի ունենար ազգս ասելու թոռնիկի երեսին, կներեք արտահայտությանս, թքելուց բացի: Մեղայակա՞ն: հետո ի՞նչ: Եթե սրտանց է, է թող մի քիչ էլ տանջվի, հող ուտի, գլխին մոխիր թափի, Էլ ոնց կլիներ, պա՛հ:
Իսկ մենք ինչի՞ ենք ծափ տալիս, որ հանգստանա՞, ինչքան տանջվեց, հերի՞ք է: Ջհանդամիս նեղվի, եթե նեղվում է (անձամբ ես խիստ կասկածում եմ, որ ընդհանրապես դրանց մեջ լուրջ նեղվողներ կան):
Բա էն քաղաքական գործիչները՞ տեղ-տեղ թուրքի արյուն խմող, տեղ-տեղ բարև տվող:
Էս էլ մեր անմոռուկը: Էս էլ մեր "ընդառաջը": Կարևորը՝ Ջեմալ-թոռնիկն էլ չմոռուկ: Միգուցե ինքը հոգու խորքում իր պապով հպարտո՞ւկ, մարդ ես էլի: Շատ էլ որ ակնոց է դնում:
Ես գիտեի, որ թուրքերը լավ են պատրաստվել ձեր "ընդառաջին": Ափսոս, որ մենք ինչպես միշտ անպատրաստ ենք, ավելի ճիշտ՝ հանպատրաստի ծափ տվող: