էս էլ որերորդ դեպքն է, երբ ֆիքսում եմ, որ տաքսիստները, մեծավ մասամբ, ի վերջո երազում են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին: Իսկ էս ԵՏՄ-ն էդպես էլ պատկերացնում են իրենք:
Մոսկվա-Կրեմլ-Կենտրոն
ինչի՞ց է, որ սովետի հանդեպ նոստալգիայի ամենաանհասկանալի դրսևորումները մնացել են տաքսիստների մեջ:
- Հեսա, որ Պուծինը սկսի ինքը նշանակել ղեկավար, ամեն ինչ կկարգավորվի: Հո չի՞ կարա սենց մնա: էլ իշքա՞ն
Երևի ամենախոհափիլիսոփայական մտքերն այցելում են մարդկանց, ովքեր ամբողջ օրը ղեկին են:)