Էսօր սովորական օրորոցայինի տեղակ "Մարտիկի երգն" եկավ: Չգիտեմ՝ ինչի, բայց էդպես ստացվեց: Էդ տղաների անունից մի տեսակ, զոհված անձնակազմի:
Նրանց տներում սգո երկրորդ ալիքն է էսօրվանից:
Թող հասկացողները վերլուծեն, սխալները հասկանան, հետագան մշակեն, որ էլ չլինի:
Ես հեռու եմ դրանից: Ես էսօր նրանց ընտանիքների ցավն եմ քաշում, ու միաժամանակ բանակովս հիանում:
Մեր պահապան հրեշտակներ: Համ հրեղեն են, համ մարմնեղեն, էդքան սիրուն ու էդքան բարի, որ ինձ համար հիմա սառում են ցրտին, անձրևին: Անթարթ աչքերով, ձեռքները զենքին, ամեն մեկը մի Առյուծ Մհեր, մի Ծուռ Դավիթ:
Մեռնեմ ձեզ, մենակ անփորձանք հետ եկեք ձեր տներ: